ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը փետրվարի 27-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Մինասյանը հակիրճ անդրադարձել է երկու երկրների միջև բնապահպանության ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքին: Իր հերթին ԻԻՀ էնեգետիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել կառուցողական երկխոսությանը միտված հանդիպման հնարավորության համար: Հանդիպման առանցքում ջրային ռեսուրսների կառավարման հարցերն են եղել: Մասնավորապես, քննարկվել է Արաքս գետի ջրի որակին, գետի աղտոտման կանխարգելման, մոնիթորինգի իրականացման խնդիրներին վերաբերող հարցերի շրջանակ: Հատկանշվել է խնդիրների լուծման ուղղությամբ համակարգային աշխատանքների իրականացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԻԻՀ և ՀՀ ընդհանուր սահմանում «Բարեկամության և խաղաղության այգի» հիմնելու ծրագրին, ԻԻՀ «Դիզմար» պահպանվող տարածքի և ՀՀ «Արևիք» ազգային պարկի սահմանային գոտում մշտադիտարկման աշխատանքներին, էկոտուրիզմի զարգացման անհրաժեշտությանը: Նախարար Մինասյանը կարևորել է նաև Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ Գերմանիայի գրասենյակի կողմից ֆինանսավորվող Հայաստանում ազնվացեղ եղջերուի վերականգնման ծրագիրը, որի շրջանակներում պայմանավորվածություն կա ԻԻՀ շրջակա միջավայրի վարչության հետ՝ ազնվացեղ եղջերուի 4 առանձնյակի ձեռք բերման վերաբերյալ: Նախարարը նշել է , որ ի պատասխան՝ WWF-Գերմանիայի գրասենյակն իրանական կողմին կտրամադրի տեխնիկական աջակցություն՝ անհրաժեշտ սարքավորումներ ԲՀՊՏ-ներում խոշոր կաթնասունների մոնիտորինգի իրականացման համար:
Հանդիպման ավարտին կողմերը կրկին ընդգծել են առարկայական և կոնկրետ, կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների իրականացման անհրաժեշտությունը՝ հավաստելով համագործակցության զարգացման պատրաստակամությունը:
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44