Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է 43-ամյա վարորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը. առաջադրվել է մեղադրանք:
Քննչական կոմիտեից մանրամասնում են, որ նախնական քննությամբ պարզվել է, որ 43-ամյա տղամարդը` Կոտայքի մարզի բնակիչ Ա.Հունանյանը, իր ավտոմեքենայով, մասնավոր հիմունքներով իրականացրել է ուղևորափոխադրումներ։ Դեպքի օրը՝ փետրվարի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում մի ուղևոր նստել է տուժողի «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և պատվիրել ուղևորվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ:
Ինչպես արդեն գրել ենք, ուղևորը ճանապարհին վարորդին սուրճ է հյուրասիրել, որից հետո վերջինիս ինքնազգացողությունը Երևան-Սևան ավտոճանապարհին վատացել է, նա քնել է, իսկ մեքենան վարել է ուղևորը: Փաստական տվյալների համաձայն՝ տվյալ անձը Քանաքեռ վարչական շրջանի գերեզմանների տարածքում կանգնեցրել է մեքենան և արթնացած, բայց ֆիզիկապես թույլ գտնվող վարորդի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործա
դրելու սպառնալիքով հափշտակել նրա մոտ առկա կանխիկ գումարը և երկու բջջային հեռախոս:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ուղևորի ինքնությունը, ով 40-ամյա տղամարդ է՝ հաշվառված Գեղարքունիքի մարզում։ Վերջինս հայտնաբերվել է և ձեռք բերված ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձի գործողություններից տուժել են նաև այլ տաքսու վարորդներ:
«Խնդրում ենք այն անձանց, ովքեր տուժել են լուսանկարում պատկերված անձի գործողություններից, դիմեն ոստիկանության մոտակա բաժին կամ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին»,-նշում են քննչական կոմիտեից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44