Հակասական լուրեր են ստացվում Վրաստանում պարտադիր զինծառայության վերացման մասին: «Ջավախք մեդիա»-ն գրում է, որ, ըստ ամենայնի, Վրաստանում այն դեռ չի վերացվի, իսկ պաշտպանության նախարար Թինա Խիդաշելու հրամանը (կամ հայտարարությունը) այս թեմայով գնահատվում է որպես նախընտրական պոպուլիզմ:
Լրատվամիջոցը ներկայացնում է փաստերի հաջորդականությունը:
Երեկ Թ. Խիդաշելին արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ընթացքում հրաման է ստորագրել և հայտարարել է, որ Վրաստանում պարտադիր զինծառայությունը կվերացվի սկսած առաջիկա զինակոչից: Նա նշել է. «Վրաստանի զինված ուժերին պետք չեն այն նորակոչիկները, որոնց զոռով են բանակ բերել…»:
Սակայն նույն օրն իսկ Վրաստանի վարչապետ Գ. Կվիրիկաշվիլին հայտարարել է. «Պարտադիր զինծառայության վերացման մասին որոշումը պետք է քննարկվի և հաստատվի կառավարության ձևաչափով: Հարցը պետք է քննարկվի նաևԱնվտանգության խորհրդում»:
Անմիջապես արձագանքել է նաև Վրաստանի նախագահ Գ. Մարգվելաշվիլին. «Ես համաձայն եմ վարչապետի կարծիքին. նման որոշումները, անկախ այն բանի, թէ որքանով են դրանք ճիշտ, անկախ այն բանից, որքանով եմ ես դրանց հետ համաձայն, չեն ընդունվում միայն մեկ պաշտոնատար անձի որոշմամբ, դրանք պետք է կոլեգիալ քննարկել ինչպես կառավարության նիստին, այնպես էլ Անվտանգության խորհրդում: Ես գնահատական չեմ տալիս բուն որոշմանը, ես խոսում եմ ձևաչափի մասին»:
Նախագահը նաև ասել է, որ ինքը տեղյակ չի եղել պաշտպանության նախագահի ընդունած որոշման մասին:
Ըստ աղբյուրի, Վրաստանում շուտով ընտրություններ են, և այս հարցի քննարկումը կապվում է նախընտրական քարոզչության հետ: Այժմյան պաշտպանության նախարար Թ.Խիդաշելու դիրքը և քաղաքական շանսերն այնպիսին են, որ նա, ըստ բոլոր վերլուծաբանների կարծիքի, այլևս երբեք չի զբաղեցնի այդ պաշտոնը: Ուստի իր պաշտոնավարման վերջին շրջանում նման պոպուլիստական հրաման արձակելով Թ.Խիդաշելին քաղաքական կապիտալ է հավաքում ոչ իր համար: Նրա ամուսինը Վրաստանի պառլամետի խոսնակ Դավիդ Ուսուպիշվիլին է, որը քաղաքական ապագայի ավելի շատ շանսեր ունի: Ընդ որում երկուսն էլ Բ. Իվանիշվիլու «Հանրապետական» կուսակցությունից են:
Բ. Իվանիշվիլու «Վրացական երազանք» դաշինքը (որի մեջ մտնում են նաև Հանրապետականները) քաղաքական բավական ամորֆ միավորում է, որի մեջ մտնող ուժերը երբեմն պայքարում են միմիանց դեմ: Ուստի Թ.Խիդաշելու այս քայլը կարելի է համարել ընտրություններից առաջ քաղաքական վերմակը իրենց խմբավորման կողմը ձգելու փորձ:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55