Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են Հայաստանի սահմանամերձբնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի տեղակայումը։ Համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում, այսանգամ լուսավորվել են Արմավիրի մարզի Շենիկ գյուղի հիմնական փողոցները` շուրջ 1850մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ:
Էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարևոր նախապայմաններից է: էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը հնարավորություն էտալիս ոչ միայն թեթևացնել համայնքի ֆինանսական բեռը, աշխուժացնել համայնքային կյանքը, այլև` նպաստել կայուն և մաքուր շրջակա միջավայրի պահպանմանը։
Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Շենիկ համայնքի ղեկավարԿորյուն Մինասյանը և գյուղի բնակիչները:
«Մայրաքաղաքի և հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման տեմպերի միջև մեծ տարբերություն կա: Ենթակառուցվածքների ապահովման անհրաժեշտությունն առկա էշատ բնակավայրերում: Տևական ժամանակ իրականացնում ենք այս ծրագիրը՝ ձգտելով լուծել եղած խնդիրներն ու կրճատել համայնքների ֆինանսական բեռը: Միայն 2017թվականին հասցրել ենք LED լուսարձակներով աշխատող համակարգ գործարկել 6 մարզի 14 գյուղում: Շենիկը դրանցից մեկն է: Հաճելի է արձանագրել, որ մեզ հաջողվում էորոշակի քայլերով նպաստել նման բնակավայրերի զարգացմանը: Ի վերջո, լուսավորված փողոց ունենալը քաղաքի մենաշնորհը չէ: Դա քաղաքակիրթ կենսաձևի տարրականպայման է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:
Գյուղի փողոցները կլուսավորվեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:
Շենիկ գյուղը գտնվում է Արմավիրի մարզի հյուսիս-արևմտյան մասում, սահմանակից է Թուրքիային։
Շնորհակալություն:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33