ենք դույզն-ինչ կասկած չունենք, որ Հրանտ Դինքը պետական կարգադրությունով սպանվեց, պետությունն է Հրանտ Դինքին սպանողը. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ակօս»-ի հայերեն էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով արդեն 9 տարի ձգվող «Ակօս»- ի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության դատական գործին:
Նշենք, որ այս գործով վերջին դատավարությունը նախորդ շաբաթ էր: Հրանտ Դինքի սպանության գործով պետական ծառայողների դեմ մեկնարկած դատավարության 3-րդ նիստի ընթացքում նախկին ոստիկան Էրջան Դեմիրն ազատ էր արձակվել:
Բագրատ Էստուկյանը նշեց, որ Հրանտ Դինքի սպանության քաղաքական պատճառների մասին իրենք խոսում են 2007 թվականի հունվարի 19-ից:
«Այս իրողությունը մենք 2007 թվականի հունվար 19-ից արդեն գիտակցել ենք: Երկու անձեր բանտարկվեցին, նրանցից մեկը ուղղակի սպանողն էր, մյուսն էլ կազմակերպիչներից»,- ասաց նա:
Բագրատ Էստուկյանը հիշեցրեց, որ Եվրոպայի մարդու իրավունքների ատյանը համոզիչ չհամարեց դատավարության առաջին փուլի արդյունքները, և երկրորդ փուլում արդեն պետական պաշտոնյաներ, ոստիկանության բարձրաստիճան այրեր ձերբակալվեցին:
Նա նշեց, որ Թուրքիայի կառավարությունը և Գյուլենական համայնքը Հրանտ Դինքի սպանության գործը շահարկում և իրենց շահերին է օգտագործում: Հիշեցրեց, որ ժամանակին «Նուռ» կրոնական-փիլիսոփայական շարժման առաջնորդն Ֆաթուլլահ Գյուլենը և Արդարություն և Զարգացում կուսակցությունը ժամանակին միասին էին աշխատում, սակայն նրանց հարաբերությունները լարվելուց հետո սկսեցին օգտագործել նաև Դինքի գործը՝ իրենց հաշիվները մաքրելու համար:
«Հիմա կառավարությունը կուզի Հրանտ Դինքի ոճիրով այդ թուրքերի միջև հաշիվներ լուծել։ Ձերբակալված այդ ոստիկանները Ֆեթուլլահ Գյուլենի խմբակի մաս կազմող մարդիկ են, նրանց են մեղադրում, բայց ոճիրը մնացել է անստույգ»,- ասաց Բագրատ Էստուկյանը՝ նշելով, որ շատերին հայտնի է, որ Հրանտ Դինքի սպանության գործում ներգրավված են նաև բանակի պաշտոնյաներ: «Միայն ոստիկանները չեն մեղավոր, սպանությանը նաև զինվորներ են մասնակցել, բայց տակավին զինվորների նկատմամբ մեղադրանք չկա: Ոստիկանները կդատվեն, բայց զինվորները չեն դատվում: Մենք գիտենք, որ բանակի պաշտոնյաները ևս մեղավոր են սպանության գործում, միայն ոստիկանները չեն մեղավոր»,- նշեց «Ակօս»-ի հայկական էջի խմբագիրը՝ նորից շեշտելով, որ Հրանտ Դինքի սպանությունը շահարկելով՝ Կառավարությունն ու Ֆեթուլլահ Գյուլենն իրենց խնդիրներն են փորձում լուծել:
Նշենք, որ կար կարծիք, որ ժամանակին Թուրքիայի Անվտանգության գլխավոր վարչության վերահսկողության խորհրդի ղեկավար Ռամազան Աքյուրեքի լիազորությունների դադարեցումը Գյուլենական համայնքի և Կառավարության միջև հակամարտության արդյունք էր միայն, միևնույն ժամանակ ընդգծում էր պաշտոնական հիմնավորումն, ըստ որի՝ Աքյուրեքի պաշտոնավարության ընթացքում ոչնչացվել են Դինքի սպանության վերաբերյալ փաստաթղթերը:
tert.am
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55