Թթվասերի շուկայում «Հետք»-ի բացահայտած խախտումների ու սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Նախարարը հիշեցրեց՝ նախորդ նստաշրջանում էլ օրենսդիր մարմնում հետաքրքրվել են խնդրի մասին, հարցը բարձրացրած պատգամավորին հանիպման են կանչել: Իսկ բացի այդ, նախարարն առանձնապես ասելիք չուներ, նշեց քննարկում ու հանձնարարականներ են եղել:
«Ես կհանձնարարեմ, որ Սննդամթերի անվտանգության պետական ծառայությունը Ձեր հարցին պատասխանի, լա՞վ»,-պատգամավորի մտահոգությանն այսպես արձագանեց գործադիր մարմնի ներկայացուցիչը:
Զեյնալյանն էլ արձագանքեց, որ խախտումներն առնչություն ունեն նաև քրեական իրավունքի հետ, քանի որ առկա է կեղծիք, թթվասերի անվան տակ վաճառվում է թթվասերանման զանգված, որը պարունակում է նաև աղիքային ցուպիկ, անտիբիոտիկներ:
«Այստեղ նաև երկու արտադրողների մրցակցության խնդիր է, քանի որ առկա է անբարեխիղճ մրցակցություն: Այն արտադրողը, որ բարեխղճորեն պահպանում է ստանդարտները, անհավասար պայմաններում է գտնվում այն արտադրողի հետ, ով ավելի էժան ու երկարակյաց մթերք է արտադրում: Դա նաև առնչություն ունի «Արտադրված է Հայաստանում» կոնցեպցիայի հետ, քանի որ մի անորակ արտադրանքը ստվեր է նետում այդ տեսլականի վրա»,-մտահոգությունները շարադրեց «Ելք» խմբակցության ներկայացուցիչը:
Նախարար Առաքելյանն ասաց՝ համաձայն է բարձրացրած հարցերի հետ, պատճառաբանեց հարցադրումը լայնածավալ է, իրականացրած աշխատանքները՝ նույնպես: Նա առաջարկեց հանդիպում կազմակերպել նաև Զեյնալյանի հետ, լսել առաջարկներն ու ներառել իրենց աշխատանքներում:
Հիշեցնենք, որ Հայաստանյան շուկայում լայն տարածում ունեցող 10 արտադրողի թթվասեր փորձաքննության է ենթարկվել: «Հետք»-ը գրել էր՝ դրանցից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ Մնացած 7-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, բուսական յուղ և խմորասնկերի բարձր քանակ։
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
16:03
15:54
15:03
14:44
14:12
13:02
12:43
12:21
12:02
11:41
11:27
11:04
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02