Լիոնի հայազգի քաղաքապետ Ժորժ Քեփենկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 3-7-ը կայցելի Հայաստան: Այդ մասին հաղորդում է Lyonmag.com-ը՝ ընդգծելով, որ ամենևին էլ Քեփենեկյանի այցով չէ հիմք դրվելու Երևանի ու Լիոնի միջև համագործակցությանը. այն սկսվել է դեռևս 1992 թվականից:
Նախատեսվում է, որ այցի ընթացքում Երևանն ու Լիոնը կքննարկեն մինչև 2020 թվականը համագործակցության ծրագիրը:
Դրա շրջանակում նախատեսվում է համագործակցության խորացում տեղական ինքնակառավարման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման, տնտեսական և սոցիալական զարգացման, ուսումնական հաստատությունների համագործակցության խթանման, մշակույթի ոլորտներում:
Ժորժ Քեփենեկյանը Ֆրանսիայի 3-րդ խոշորագույն քաղաքի քաղաքապետ է ընտրվել 2017 թվականի հուլիսին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ժերար Կոլոմին: Կոլոմը, որը երկրի նոր կառավարության կողմից նշանակվել է ներքին գործերի նախարարի պաշտոնում, ինքն էր առաջադրել Քեփենեկյանի թեկնածությունը: Հայտնի է, որ 2014թ. սկսած Քեփենեկյանն աշխատում էր որպես Լիոնի քաղաքապետի մշակութային և խոշոր միջոցառումների հարցերով առաջին տեղակալ:
Հայազգի գործիչը ծնվել է 1949թ.՝ օգոստոսի 9-ին: Նա մասնագիտությամբ ուրոլոգ-վիրաբույժ է: Քեփենեկյանը ֆրանսահայ համայնքի ակտիվ անդամ է, ինչպես նաև Լիոնի «Բուլուքյան հիմնադրամի» խորհրդի անդամ:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44