Կառավարության քննարկմանն է ներկայացվել «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին հարցը: Այն ընդգրկված է գործադիրի այսօրվա՝ մարտի 1-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման, ՀՀ-ում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացումն ապահովելու նպատակով նախաձեռնվել է «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության մոդելով:
Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 21.2 մլն դոլարի ներդրում, ընդ որում` ընդհանուր ծախսերի 50 տոկոսը նախատեսվում է համաֆինանսավորել ՀՀ կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով, մնացած 50 տոկոսը` «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի կողմից: Նախքան ծրագրի ինքնածախսածածկ դառնալը նախատեսվում է, որ ծրագրի հետ կապված ծախսերը ֆինանսավորվելու են «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով՝ 10.5 մլն ԱՄՆ դոլարի շրջանակներում:
«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է ԻԲՏ ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում, 40 տոկոսով կազմակերպությունների արդյունավետության բարձրացում, 30 տոկոսով արտահանման ծավալների աճ:
Ինժեներական քաղաքը ստեղծելու նպատակով ընտրվել է Երևանի Բագրևանդ փողոցի 3.0 հա մակերեսով հողամասը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված հողամասից ոչ հեռու գտնվող տարածքում ճարտարագիտության ոլորտում գործող մասնավոր ընկերությունների կողմից արդեն իսկ կառուցվել են Ինժեներական կենտրոնը, Ինժեներական գրադարանը, Տիեզերքի ու Գիտության և տեխնոլոգիաների թանգարանները:
11:56
11:42
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32