Ծրագրային ելույթից հետո ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը պատասխանեց պատգամավորների հարցերին:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցը վերաբերում էր Արմեն Սարգսյանի քաղաքացիությանը:
Նա նկատեց, որ եթե անձը ՀՀ քաղաքացի է, ՀՀ Սահմանադրությունը չի բացառում այլ երկրի քաղաքացիությունը, սակայն Սահմանադրությամբ երկքաղաքացին նախագահի պաշտոնում առաջադրվել չի կարող:
Ըստ Զեյնալյանի՝ բրիտանական օրենսդրության համաձայն՝ քաղաքացիությունից հրաժարվելը ուժի մեջ է, և քաղաքացիությունը դադարում է, երբ քարտուղարը գրառում է կատարում:
«Կխնդրեի, եթե այդպիսի գրառում կատարվել է, ներկայացնեիք՝ երբ է այն կատարվել ձեր քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ»,- ասաց նա:
Արմեն Սարգսյանը նշեց, թե ինքը, ՀՀ քաղաքացի լինելով, դիմել է Բրիտանիայում մշտական կեցության, հետո քաղաքացիության համար 2000 թ-ին, երբ ազատվել է ՀՀ դեսպանի պաշտոնից:
«Դա ինչ-որ իմաստով ապահովության և գործունեության համար քայլ էր, քանի որ դրանից հետո պետական ծառայության մասին չէի մտածում, մտածում էի՝ իմ կյանքն այլ ճանապարհով պետք է գնա: Երկու տարի անց քաղաքացիություն ստանալուց հետո անընդհատ զգացել եմ ինձ ՀՀ քաղաքացի, ինչն արտահայտվել է իմ գործունեության և շատ այլ փաստաթղթերով: Կարևոր է՝ երբ է անձը դիմել իր քաղաքացիությունից հրաժարման համար»,- ասաց նա և մեկնաբանեց, թե բրիտանական օրենքով առանձնացվում է մարդկանց երկու կատեգորիա:
«Անհատները, եթե այլ քաղաքացիություն չունեն և քաղաքացիությունից ազատելու գործընթացը բարդ է, ինչպես նաև այն անձինք, ովքեր ունեն երկքաղաքացիություն, և այդ անհատների համար, փաստորեն, մերժման պրոցեդուրա չկա:»,- ասաց Սարգսյանը և հայտարարեց, թե ինքը 2011թ-ի դեկտեմբերի 2-ից միայն ՀՀ քաղաքացի է:
Զեյնալյանը պնդեց՝ Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարում է, երբ պետական քարտուղարն արձանագրում է: «Եղե՞լ է նման փաստաթուղթ, պետք է ստացած լինեք, հնարավո՞ր է՝ հրապարակեք»,- հարցրեց նա:
Արմեն Սարգսյանն ասաց, որ բրիտանական օրենքը նախադեպային օրենք է: «Նախ, նմանատիպ նախադեպեր՝ կապված երկքաղաքացիության հետ, շատ կան, երկրորդը՝ ինչպես ասացի, իմ կողմից տրվել են այն բոլոր փաստաթղթերը, որոնք պահանջել են:
«Ուզում եմ կրկնել, որ ես 2011թ-ի դեկտեմբերի 2-ին չէի էլ կարող երազել, որ ՀՀ-ում Սահմանադրությունը կփոխվի, և ես կգամ այստեղ ու կպատասխանեմ ձեր հարցերին, դիմել եմ և այդ օրվանից միայն ՀՀ քաղաքացի եմ»,- ասաց նա:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55