Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունները շարունակում են քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել 2017թ. կատարած աշխատանքների և 2018թ. նախատեսված ծրագրերի մասին:
Երևանի քաղաքապետին այս անգամ ներկայացվել են Հանրակրթության և Մշակույթի վարչությունների, ինչպես նաև Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախորդ տարվա հաշվետվություններն ու 2018թ. անելիքները: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև վերոնշյալ ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ համայնքային ենթակայության 160 մանկապարտեզներում 2017թ. ընթացքում ապահովվել է շուրջ 30300 երեխայի անվճար կրթությունը, այդ թվում նաև 189 երեխայի ներառական կրթությունը: Նախորդ տարվա ընթացքում հիմնանորոգվել է 8 մանկապարտեզ, նախակրթարաններին տրամադրվել է 12340 կտոր նոր գույք: Մանկապարտեզն ավարտող շուրջ 10000 երեխաներ էլ ստացել են դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:
Մշակույթի ոլորտում կատարված աշխատանքների մասով էլ մշակույթի վարչության պետը զեկուցել է, որ այսօր հարմարավետ պայմաններ են ապահովված համայնքային ենթակայության բոլոր մշակութային օջախներում, ուր հաճախում է 17190 երեխա: Ծրագրերը շարունակական են գրադարանային ֆոնդի համալրման ու մշակութային օջախներին երաժշտական նոր գործիքների տրամադրման ուղղությամբ:
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը նշել է, որ ամենօրյա աշխատանքներ են տարվել տնայցերի կազմակերպման, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքների վերահսկման և մի շարք այլ ուղղություններով: Խորհրդակցույան շրջանակում պատասխանատուները համառոտ ներկայացրել են նաև 2018թ. անելիքներն ու առաջնահերթությունները:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով կատարված աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր դիտարկումներն է ներկայացրել վերոնշյալ ոլորտներում իրականացվող աշխատանքների կազմակերպման հետ կապված:
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթօջախների բնականոն գործունեության ապահովումը պետք է լինի ամենօրյա հսկողության տակ: Սա այն ոլորտն է, որը գործ ունի մանուկների և դեռահասների հետ, ինչն ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում: Մշակույթի ոլորտում առկա ձեռքբերումներն, իհարկե, նկատելի են ու կարևոր, բայց ակնկալում եմ նաև մշակութային հստակ ուղղությունների առանձնացում, ինչը հնարավորություն կտա համալիր մոտեցում ունենալ այս ոլորտում: Պետք է շարունակական աշխատանքներ տարվեն նաև քաղաքապետարանի ենթակայության մշակութային օջախների, համայնքային ենթակայության թանգարանների ներկայացման ուղղությամբ»,- ընդգծել է քաղաքապետը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33