Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ակտիվ գործակցությամբ շարունակում են բնապահպանական այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք թույլ են տալիս արձանագրել նաև տնտեսական արդյունավետ ցուցանիշ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ընկերությունից հայտնում են, որ «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում ամփոփվել են հերթական ծրագրի արդյունքները: Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի՝ «Հեքիաթ» թիվ 2 մանկապարտեզում, տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ։ Դա թույլ կտա մանկապարտեզի աշխատանքները կազմակերպել առավել հանգիստ և ապահովել սաների պարտաճանաչ հաճախելիության՝ անկախ եղանակային պայմաններից:
Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը և քաղաքի բնակիչները։
«Ջեռուցման այն մեթոդները, որոնք կիրառվել են այս մանկապարտեզում մինչև այլընտրանքային էներգիայով առաջարկվող լուծումը, մեղմ ասած, հնացած են, ոչ արդյունավետ, վտանգավոր և անընդունելի: Հարյուր սան դաստիարակող կոլեկտիվի համար անչափ բարդ է երեխաների անվտանգությունն ապահովել տաք վառարանների մոտ: Ուրախ եմ, որ հաջողված գործընկերության և ճիշտ ընտրված ծրագրի արդյունքում, իրավիճակը փոխվել է: Ուզում եմ հավատալ, որ նոր հնարավորությունները ոչ միայն կթեթևացնեն դաստիարակների հոգսը, այլև կնպաստեն առավել արդյունավետ աշխատանքին և ծնողների հանգստությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանկապարեզում ջեռուցումը նախկինում իրականացվել է գազի և փայտի վառարաններով: Դա եղել է խնդրի ծախսատար և մասնակի լուծում. շենքն ամբողջությամբ չի ջեռուցվել: Նոր համակարգի գործարկման արդյունքում իրավիճակը լիովին փոխվել է: Այժմ մանկապարտեզի ամբողջ տարածքը տաքացվում է բացառապես արևային ջրատաքացուցիչի միջոցով՝ 40%-ով կրճատելով ջեռուցման համար նախկինում ծախսվող միջոցները:
Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզն ունի մոտ 100 սան։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33