Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքում ընթացիկ տարում մեկնարկելու են դպրոցական նոր մասնաշենքի, մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը, ինչպես նաև 27 բնակելի տների վերանորոգման աշխատանքները:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մատաղիսի համայնքի ղեկավար Զավեն Ավանեսյանն՝ ավելացնելով, որ դպրոցական նոր մասնաշենքն ունենալու է նաև նկուղային հարկ՝ նախատեսված ապաստարանի համար և սպորտդահլիճ:
«Ներկայումս դպրոցում սովորում է ավելի քան 100 աշակերտ: Շենքը կառուցվել էր 2007 թվականին, և քանի որ այն ժամանակ կրթությունը տասնամյա էր, դասասենյակների քանակը հարմարեցված էր այդ համակարգին: Բացի դրանից, առաջացել է նաև սպորտդահլիճի խնդիր: Նոր մասնաշենքում նախատեսվում է երկու դասասենյակների ավելացում»,- նշել է Զ. Ավանեսյանը:
Անդրադառնալով մանկապարտեզին՝ համայնքի ղեկավարն ասել է, որ այստեղ է հաճախում 30 երեխա՝ չնայած որ շենքային պայմանները չեն համապատասխանում արդի պահանջներին: Երկու շենքերի նախագծերն արդեն պատրաստ են. շինարարական աշխատանքներն իրականացվելու են պետական միջոցներով:
Զ. Ավանեսյանի խոսքով՝ մանկապարտեզի հին շենքը հնարավոր է՝ ծառայի նաև ակումբի համար, քանի որ գյուղում այն բացակայում է: 27 բնակելի տների վերանորոգման աշխատանքները ևս կիրականացվեն պետական միջոցներով:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ բնակիչների կողմից կատարվել է 190 հա աշնանացան, պլանավորվում է իրականացնել 50 հա գարնանացան: Մատաղիսցիները զբաղվում են նաև բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, սակայն հիմնականում իրենց տնամերձ հողամասերում:
Զ. Ավանեսյանի խոսքով՝ 2017 թվականին բարեկարգվել են գյուղամիջյան ճանապարհները, ինչպես նաև լուծվել է գյուղի փողոցների գիշերային լուսավորության հարցը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33