Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը մարտի 2-ին Ախալքալաքում երեք նոր ծրագիր է ներկայացրել, հաղորդում է Jnews.ge-ն:
Սակրեբուլոյի նիստերի դահլիճում Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման գործակալության ներկայացուցիչները ֆերմերներին ներկայացրեցին կոոպերատիվների զարգացմանն ուղղված երեք նոր ծրագիր:
Ծրագրերը ներկայացրեց Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման գործակալության ղեկավար Գիորգի Միշելաձեն:
Առաջին ծրագիրը դա սկզբնական կոոպերատիվների բազայի հիմքի վրա երկրորդական, մեղվապահական մեծ կոոպերատիվների ստեղծումն է: Այդ կոոպերատիվում պետք է լիեն մինիմում 35 առաջնային կոոպերատիվ: Ինչպես նաեւ ծրագրի շրջանակներում պետության կողմից կստեղծվի մեծ ձեռնարկություն, որը հետո կփոխանցվի կոոպերատիվին: Ձեռնարկության ստեղծումից հետո, վճարելով ծախսերի 30%-ը, կոոպերատիվները կարող են դառնալ այս ձեռնարկության սեփականատերը: 30% -ը բաժանվելու է կոոպերատիվի անդամների միջեւ: Նրանք գումարը վճարելու են 8 տարվա ընթացքում: Եթե երկրորդական կոոպերատիվն ունենա շատ կոոպերատիվներ, ապա վճարման գումարը բնականաբար կկրճատվի: Առաջին տարվա ընթացքում անհրաժեշտ է վճարել 30%-ի 0,5%-ը, երկրորդ տարում` 1%-ը, ու աստիճանաբար տոկոսը կավելանա:
Նախարարության երկրորդ ծրագիրը վերաբերում է անասնապահական կոոպերատիվներին: Կաթնամթերք արտադրող կոոպերատիվներին կօգնեն որ նրանք իրենք վերամշակեն իրենց արտադրանքը: Պետությունը սարքավորումների ձեռք բերման համար կտրամադրի դրամաշնորհ, իսկ արտադրության շենքը պետք է կառուցեն հենց կոոպերատիվները:
Երրորդ ծրագրով կկառուցվի 4 խոշոր ձեռնարկություն: Նրանցից մեկը՝ պանրի եւ կաթնամթերքի գործարանը պետությունը կառուցելու է Ախալքալաքում: Մնացած 3-ը կառուցվելու են Ծալկայում, Դմանիսիում եւ Դուշեթիում:
Ձեռնարկության կառուցումից հետո, եթե նրանք վճարեն ծախսած գումարի 30% -ը, ապա այն կդառնա կոոպերատիվների սեփականությունը:
«Ծրագրերն արդեն սկսվել են: Ութ տարվա ընթացքում կոոպերատիվները կվճարեն այդ 30%-ը: Այս պահին գյուղացիները չունեն պայմաններ արտադրելու լավ, եվրոպական չափանիշներին համապատասխանող արտադրանք ու այդ ծրագրերը կօգնեն արտադրել սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասխան արտադրանք», – ասում է Գիորգի Միշելաձեն:
Գործարաններում կգործեն նաեւ լաբորատորիաներ:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34