ՀՀ ոստիկանության կողմից կիրառվող շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքերի գլխավոր նպատակն այն է, որ վարորդները երթևեկության կանոնները պահպանեն բոլոր ճանապարհահատվածներում՝ անկախ այն հանգամանքից տվյալ հատվածում արագաչափ կա, թե ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
Հարցին, թե արդյոք այդ սարքերը գաղտանզերծված չեն, որովհետև լուսանկարներ են հրապարակվում նշված մեքենաներից, և արդյոք հրապարակումներն իրականությանը համապատասխանում են, Արմեն Խաչատրյանն ասաց, որ որևէ գաղտնի բան չկա այստեղ։
«Եթե հնարավոր է, որ վարորդը նկատի այդ մեքենան, և հիմնականում նկատում են, որ այդ հատվածում կա շարժական արագաչափ, տվյալ հատվածի երթևեկությունը վերահսկվում է շարժական արագաչափով, որևէ գաղտնիք չկա, քողարկումներ չեն արվում, պարզապես իմաստ չկա տեղեկացնել, որ տեսանկարահանող մեքենան ինչ-որ ժամի տվյալ վայրում է գտնվելու:
Մեր գլխավոր նպատակն այն է, որ վարորդները երթևեկության կանոնները պահպանեն բոլոր ճանապարհահատվածներում՝ անկախ այն հանգամանքից տվյալ հատվածում արագաչափ կա, թե չկա, պարեկային ծառայություն կա, թե չկա»:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ հաշվի առնելով, որ 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումներն են, պատահարների նախականխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կողմից փետրվարի 8-ից կիրառվում են շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր:
Արմեն Խաչատրյանի խոսքով՝ եթե ՃՈ-ն կարողանա հասնել ցանկալի արդյունքի, որ վարորդները երթևեկության կանոնները պահպանեն ոչ միայն այն վայրերում, որտեղ տեսախցիկ կա, այլ ընդհանրապես, ապա դրա արդյունքում մահվան ելքով վթարների և վնասվածքներ պատճառող վթարների թիվն էականորեն կնվազի:
Արմեն Խաչատրյանն ասաց, որ այսօր վարորդների մոտ ձևավորվել է մի մտածելակերպ, որ երթևեկության կանոնները պետք է պահպանեն այնտեղ, որտեղ դա վերահսկվում է, որտեղ ճանապարհային ոստիկանության ծառայող կա, մնացած վայրերում կարող են անել այն ամենն, ինչ ուզում են:
«Այսպիսի տրամադրվածություն է առաջացել գրեթե բոլորի մոտ և այդ կարծրատիպը կոտրելու համար մենք հիմա օգտագործում ենք շարժական արագաչափեր: Մենք նույնիսկ հույս ունենք, որ շարժական արագաչափը որոշակի ժամանակահատված կիրառելուց հետո, երբ գոնե մի քիչ ձևավորվի այդ մշակույթը, որ բոլոր վայրերում կսկսեն երթևեկության կանոնները պահել, մենք գուցե և հրաժարվենք այս շարժական արագաչափը կիրառելու վարչարարությունից, հուսով եմ՝ այդպես կլինի»,-ասաց ՃՈ պետի տեղակալը:
Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ վարչարարության կիրառումը պայմանավորված է վարորդներով, և եթե վարորդների իրավագիտակցությունը մի քիչ բարձրանա և մարդիկ սկսեն խախտում թույլ չտալ՝ անկախ իրենց գտնվելու վայրից, բնականաբար դրա անհրաժեշտությունն այլևս չի լինի:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44