ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մարտի 2-ին աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի անդամների հետ «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարարի տեղակալ Վ. Քոչարյանը, հանդիպմանը ներկա ազգային փոքրամասնությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներին ներկայացնելով նախագծի հիմնական դրույթները, ընդգծել է, որ օրենքն ուղղված է համակարգված ծևով ամրագրելու ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների իրականացման մեխանիզմները և դրա ընդունումը բխում է նոր Սահմանադրության պահանջից:
Փոխնախարարի խոսքով՝ օրենքի ընդունման նպատակն է հստակեցնել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց շրջանակը, սահմանել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց հիմնական իրավունքները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները դրանց իրականացման ապահովման գործում, ինչպես նաև կազմավորել ազգային փոքրամասնություններին հուզող հարցերի քննարկման խորհրդակցական մարմին։
Այնուհետև, փոխնախարար Քոչարյանը պատասխանել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հարցերին, մանրամասն մեկնաբանել է օրենքի նախագծի առանձին դրույթները, այդ թվում՝ խորհրդակցական մարմնի ձևավորման կարգի և կարգավիճակի վերաբերյալ:
Ամփոփելով քննարկումը՝ Վիգեն Քոչարյանը կարևորել է օրենքի նախագծի վերաբերյալ ազգային փոքրամասնությունների կարծիքներն ու առաջարկները և հորդորել նրանց ներկայացնել առաջարկներ իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում ներկայացված նախագծի վերաբերյալ:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44