Մարտի 12-ից ապրիլի 12-ը Երևանում կայանալիք «Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագրի» այս տարվա շրջանակներում Ֆրանսիայի դեսպանությունը կներկայացնի ֆրանսերեն լեզուն և ֆրանկոֆոն մշակույթները՝ մշակութային և լեզվաբանական միջոցառումների միջոցով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
«Ֆրանկոֆոնիայի միամսյակը մեծ դեր ունի Հայաստանում ֆրանսերեն լեզվի տեղի ամրապնդման գործում, լեզու, որով խոսում է շուրջ 274 միլիոն մարդ աշխարհում, որը համարվում է 3-րդ աշխատանքային լեզուն, համացանցի 4-րդ լեզուն, աշխարհում խոսվող 5-րդ լեզուն է և միակը՝ անգլերենի հետ միասին, որ գործածվում է 5 մայրցամաքներում»,- նշեց դեսպանը։
Ժոնաթան Լաքոտի խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի միամսյակի ընթացքում ֆրանսիական մշակույթը կներկայացվի կինոյի, պատկերապատման, երաժշտության, թատրոնի և գաստրոնոմիայի միջոցով:
«Ծրագիրը կբացվի մարտի 12-ից 18-ը Մոսկվա կինոթատրոնում, Շվեյցարիայի դեսպանության և Կանադայի դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպված Ֆրանկոֆոն ֆիմերի 2-րդ փառատոնով։ Ուշադրության կենտրոնում կլինեն նաև գաստրոնոմիան և պատկերապատումը, որի շրջանակներում մարտի 19-ից 22-ը սպասվում է ֆրանսիահայ շեֆ խոհարար և «Բոքյուս մագազին» հանդեսի գլխավոր խմբագիր Սոնյա Եզգյուլյանի և նկարազարդող և դիզայներ Գիյոմ Լոնի այցը։ Մյուս միջոցառումը « Et en plus je parle français…en Arménie ! » (Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն … Հայաստանում) տեսահոլովակի և բանավոր խոսքի մրցույթն է, որը կմեկնարկի 2018թ. մարտի 20-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային նորությունների կայքում:
Մրցույթը կնպաստի հանրության լայն շրջանակներում և մասնավորապես երիտասարդության շրջանում ֆրանսերեն լեզվի կիրառման խթանմանը։ Լավագույն 6 թեկնածուները հնարավորություն կստանան լուսանկարվել պրոֆեսիոնալ լուսանկարչի կողմից և դառնալ Հայաստանում ֆրանսերեն լեզվի դեսպանները (նրանց լուսանկարները կցուցադրվեն Երևանի փողոցներում)։ Առաջին մրցանակը շահած մասնակիցը կստանա Ֆրանսիա ճանապարհորդելու հնարավորությունը»,- մանրամասնեց դեսպանը։
Նա ընդգծեց, որ մարտի 30-ին և 31-ին Գյումրին կհյուրընկալի Հայաստանում Պատանի ֆրանկոֆոնների թատերական ազգային 2-րդ՝ «10-ից 10» փառատոնը: «Avant-scène » ասոցիացիայի կողմից կազմակերպված այս փառատոնը, որ համախմբում է 13-ից 19 տարեկան շուրջ 100 աշակերտ, առաջարկում է ներկայացումներ, շվեյցարացի հեղինակ Էմանուել դել Պիանեի մասնակցությամբ սեմինարներ և թատերական հանդիպումներ։
«Ֆրանկոֆոնիայի օրերը կփակվեն Ժյուլ Մասնեի Մանոն կատակերգական օպերայով, որը կներկայացվի ֆրանսերեն տարբերակով 2018թ. ապրիլի 11-ին և 12-ին Ա. Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում»,- եզրափակեց դեսպանը։
.jpg)
.jpg)
.jpg)
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01