Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ՍԴ անդամներին և աշխատակազմին ներկայացրեց դատարանի նորանշանակ անդամ Հրայր Թովմասյանին:
Գագիկ Հարությունյանը նշեց, որ Սահմանադրական դատարանում սկսվել է սերնդափոխության գործընթաց և գոհունակությամբ ավելացրեց` շատ ուրախ է, որ դատարանից գնացածները կրկին վերադառնում են: «Սահմանադրական դատարանն իր գործառույթները լիարժեք իրականացնելուց և միջազգային մակարդակով շոշափելի ներդրում կատարող ինստիտուտ լինելուց զատ նաև կադրերի լավ դարբնոց է:
Դատարանի նախկին աշխատակիցները լուրջ պաշտոններ են զբաղեցնում` այստեղի փորձառությունը լավագույնս օգտագործելով»,-նշեց Գագիկ Հարությունյանը` հույս հայտնելով, որ Թովմասյանը աշխատանքային նոր լիցք կբերի:
ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանին բնութագրեց որպես կայացած իրավաբան և նրան հանձնեց դատավորի զգեստ, որը վերջինս սիրով հագավ և, նկատի ունենալով, որ 22 տարի առաջ սահմանադրական դատարանում աշխատել է որպես առաջատար մասնագետ, ասաց. «Ես վերադարձա իմ արմատներին»:
Լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում աշխատանքը նմանեցրեց թիմային խաղի, ինչպես ֆուտբոլում և բասկետբոլում է, իսկ ՍԴ-ում աշխատանքը համեմատեց շախմատի հետ` ավելացնելով, որ այն բարդ է ու նուրբ:
«Սա այն վերջին հանգրվանն է, որտեղ պետք է մաքրվի, ֆիլտրվի օրենքը, բացառվի, որ հակասահմանադրական դրույթները կյանքի կոչվեն: Սա զուտ մասնագիտական մի աշխատանք է, որտեղ փորձում ես լուծումներ գտնել մյուս գործընկերներիդ հետ»,-ասաց ՍԴ նորընտիր անդամը:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44