Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այսօր Երևանում Ծիծեռնակաբերդի բարձունքում և զուգահեռաբար ՀՀ 10 մարզերում տեղի ունեցավ «Պատանի երկրապահ» կառույցի նորագիր անդամների հանդիսավոր երդման արարողությունը:
Արդեն ավանդույթ դարձած միջոցառումը անցկացվում էր 11-րդ անգամ, որի ժամանակ թվով 28 հազար պատանի երկրապահները երդվում են անձնվիրաբար ծառայել հայրենիքին:
ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը նշեց, որ ԵԿՄ-ը պատվով է շարունակում երկրապահ կամավորականների հիմնադիր նախագահ Վազգեն Սարգսյանի գործը: Նրա տեղեկացմամբ՝ այսօր արդեն ԵԿՄ-ականների միության անդամների թիվն անցնում է 70 հազարից, որից 28 հազարը պատանի երկրապահներ են:
«Սպարապետն ասում էր՝ հայ երեխան դեռ դպրոցից պետք է իմանա, թե ինքն ով է, որտեղից է գալիս, ուր է գնում և ինչ առաքելություն ունի:
Մենք իրականություն ենք դարձրել Սպարապետի ցանկությունները, այսօր էլ հանրապետության բոլոր մարզերում, շատ դպրոցներում գործում են պատանի երկրապահների ակումբներ, որտեղ ռազմահայրենասիրական դաստիարակություն են ստանում մեր երեխաները»,- ասաց նա:
Մանվել Գրիգորյանը նաև շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց պատանի երկրապահների ծնողներին՝ երեխաների դաստիարակությունը ԵԿՄ-ին վստահելու համար:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ևս կարևորեց ԵԿՄ-ականների ծավալուն աշխատանքը՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը վառ պահելը և նրա գաղափարներով նոր սերնդին հայրենասիրությամբ դաստիարակելը:
«Այսօր հավաքվել ենք՝ հիշելու Հայոց բանակի առաջին առաջնորդի հզոր և պայծառ կերպարը ու ևս մեկ անգամ արժանին մատուցելու նրա ապրող հիշատակին: Նա բացառիկ ավանդ ունեցավ ոչ միայն արցախահայության ինքնապաշտպանության կազմակերպման ու մարտական գործողությունների փայլուն վարման ասպարեզում, այլևս իր գործունեությամբ ու նվիրումով օրինակ ու չափորոշիչ դարձավ բոլորի համար»,- ընդգծեց նախարարը:
«Պատանի երկրապահ» կառույցի նորագիր անդամների հանդիսավոր երդման կապակցությամբ շնորհավորական ուղերձ էր հղել նաև Նախագահ Սարգսյանը:
«Այսօրվանից դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված՝ վաղվա մեր քաղաքացիներն եք: Հավատում եմ, որ դուք հավատարմորեն շարունակելու եք Սպարապետի հայրենասիրական մեծ գործը և Երկրապահ կամավորականների միության բարի ավանդույթները: Մաղթում եմ բոլորիդ, որ հպարտությամբ և պատվով կրեք «Պատանի երկրապահ» անունը, որն առաջին հերթին պատասխանատվություն և պարտականություն է: Մաղթում եմ, որ ձեր պատանեկան ուժն ու եռանդը ծառայեցնեք հայրենանվեր գործերի և արձանագրեք նորանոր հաջողություններ»,- ասվում է Նախագահի ուղերձում:
tert.am
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33