ՀՀ ֆինանսների նախարար Վարդանի Արամյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն տիկին Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ մարտի 5-ին տեղի է ունեցել աշխատաժողով հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իր գոհունակությունն է հայտնել Համաշխարհային բանկին և այն թիմին, որը մշտապես աջակցել է Հայաստանի Հանրապետությանը նմանատիպ բարեփոխումների իրականացման գործում: «Այս աշխատաժողովը և նմանատիպ հարթակները կարևոր են մեզ համար: Մենք կարողանում ենք մտքերի փոխանակում իրականացնել, ներկայացնել, թե ինչ ուղղությամբ ենք շարժվում, ինչպիսի մարտահրավերներ կան, և թե Համաշխարհային բանկի հետ մենք ինչ ընդհանուր տեսլականներ ունենք»-ասել է Արամյանը:
Նախարարն ընդգծել է, որ 2017 թվականից հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվողականության ոլորտը ՀՀ կառավարության և հատկապես ֆինանսների նախարարության կողմից գերակա խնդիր է համարվել, և կառավարությունը, թիրախավորելով մասնավորապես արտահանելի հատվածը, մշտապես աջակցում է այն ընկերություններին, որոնք ցանկանում են դառնալ առավել մրցունակ և դուրս գալ համաշխարհային հարթակներ:
Վարդան Արամյանը մատնանշել է նաև ոլորտի բարեփոխումների՝ միջազգային պահանջներին համապատասխան հիմնական ուղղությունները. թարմացված, արդիական, համաշխարհային ստանդարտներին համապատասխան օրեսդրությունը, աուդիտի ոլորտում կրթական համակարգի բարելավումը, միջազգային չափանիշներին համահունչ որակավորման համակարգերի առկայությունը:
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի խոսքով` նման միջոցառումներն օգնում են համալրել մասնակիցների գիտելիքները աուդիտորական գործունեության ոլորտում հանրային վերահսկողության դերի և աշխատակարգերի վերաբերյալ, ինչպես նաև ծանոթանալ միջազգային փորձին և աուդիտի ոլորտում մասնագիտացված հաշվապահական կազմակերպությունների գործունեությանը: «Մենք պատրաստ ենք աջակցել իրազեկման արշավի իրականացմանը, որի արդյունքում երկխոսություն կձևավորվի կառավարության և այլ շահագրգիռ կողմերի միջև` պայմանավորված հաշվապահական հաշվառման, աուդիտի և հանրային վերահսկողության մասին նոր օրենքի ընդունմամբ»,-ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի՝ նման հարթակները լավ հնարավորություն են ընձեռում մասնագիտական քննարկման արդյունքում վերհանել ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև փորձ է արվում ներդնել հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում Եվրամիության դիրեկտիվին և եվրոպական չափանիշներին համահունչ, մրցունակ, ֆինանսական պատշաճ կառավարմամբ հաշվետվողական համակարգեր:
Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մեթոդաբանության և հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը, միջազգային խորհրդատու, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ջոն Հուպերը: Աշխատաժողովի ավարտին տեղի է ունեցել նաև թեմատիկ քննարկում Հայաստանի տնտեսական զարգացման գործում ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի դերի վերաբերյալ:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01