2017 թվականին Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով: Այս մասին նշվել է մարտի 5-ին, Երեւանում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի եւ ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական եւ բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսի հհանդիպման ժամանակ:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգը։ Մասնավորապես՝ քննարկվել են տնտեսության այն ոլորտները, որտեղ հայ-ամերիկյան բիզնես կապերը զարգացնելու ներուժ կա․ դրանք են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, թեթեւ արդյունաբերությունը, ագրոբիզնեսը եւ այլն։
Սուրեն Կարայանը նշել է, որ ուրախալի է փաստել, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրաշրջանառությունը 2017 թվականին զգալի աճ է արձանագրել, եւ այդ աճը շարունակվել է ընթացիկ տարվա հունվարին։ Այդուհանդերձ, նախարարն ընդգծել է, որ տնտեսական փոխգործակցության ողջ ներուժն իրացված չէ, եւ հարկավոր է ջանքերը մեկտեղել ավելի մեծ առաջընթաց գրանցելու համար։
Այդ տեսակետից կարեւորվել է ընթացիկ տարվա մարտի 19-ին ԱՄՆ-ում կայանալիք Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների խորհրդի նիստը, որի ընթացքում կքննարկվի երկկողմ առեւտրի եւ ներդրումների խթանմանն ուղղված հարցերի լայն շրջանակ։
«Իմ այցը վերստին շեշտադրում է հայ-ամերիկյան աշխույժ առեւտրային հարաբերությունների մասով ԱՄՆ կառավարության ստանձնած հանձնառությունը: Անցած տարվա ընթացքում մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է 42%-ով: Մենք գնահատում ենք Հայաստանը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու նպատակով գործարար միջավայրի բարելավմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Հայաստանի կառավարության շարունակական ջանքերը եւ աջակցում դրանց: Ընդլայնված տնտեսական հնարավորությունները մեր երկրների համար երկուստեք շահավետ են», -իր խոսքում նշել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական եւ բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը նախատեսվող հարցերի շրջանակին, ներդրումային դաշտի բարեփոխումներին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող GSP առեւտրային ռեժիմին առչվող հարցերին։
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44