Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին որոշել է նախկին զինծառայողին վնասի փոխհատուցում տրամադրելու գործով որպես համապատասխանող ներգրավել նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարությանը:
Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Նա զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչվել եւ զորակոչվել 2015 թ. հունվարի 29-ին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 15-ին զինծառայության ժամանակ հիվանդություն ձեռք բերելու հիմքով զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել եւ վաղաժամ զորացրվել:
Նախկին զինծառայողն ու նրա ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը դատարանում պատճառված վնասի փոխհատուցում են պահանջում Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմ ՀՀ Ֆինանսների նախարարության: Աշխատունակության կորստի համար ՀՀ-ից, հօգուտ նախկին զինծառայողի, պահանջում են բռնագանձել 2015թ. սեպտեմբերի 5-ից յուրաքանչյուր ամսվա համար աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան չափով գումար:
Երեկ կայացած դատական նիստի ընթացքում ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը միջնորդեց որպես համապատասխանող ներգրավել նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարությանը եւ պնդեց, որ Պաշտպանության նախարարությունը ունի համապատասխան վարչություն, որին տրվում է ֆինանսավորում պետական բյուջեի հաշվին:
Միջնորդության դեմ առարկեց հայցվորի ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը: Նա նշեց, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ նման գործերով փոխհատուցում տալիս է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմ ՀՀ Ֆինանսների նախարարության: Պաշտպանության նախարարությունը փոխհատուցման պարտականություն կարող է կրել միայն օրենքով սահմանված դեպքերում: Տվյալ դեպքում չկա իրավական դրույթ, որի համաձայն՝ զինվորական ծառայության ընթացքում անձի առողջությանը պատճառված վնասը պետք է փոխհատուցի պաշտպանության նախարարությունը: ՀՀ
Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը պնդեց իր միջնորդությունը եւ պատճառաբանեց, որ Պաշտպանության նախարարությունը ունի համապատասխան վարչություն, որին տրվում է ֆինանսավորում պետական բյուջեի հաշվին, եւ խնդիրը կարող էր լուծվել հայցվորի կողմից Պաշտպանության նախարարությանը դիմելու արդյունքում:
Դրան ի պատասխան՝ հայցվորի ներկայացուցիչը ներկայացրեց ՀՀ Պաշտպանության նախարարությանը 2016 եւ 2017 թվականներին ներկայացված դիմումները, որով նախկին զինծառայողը խնդրել է փոխհատուցում տրամադրել: Սակայն Պաշտպանության նախարարությունը պատասխան գրությամբ մերժել է դիմումի պահանջի բավարարումը՝ պատճառաբանելով, որ ՀՀ պետական բյուջեով նմանատիպ դեպքերի համար փոխհատուցման համար նախատեսված ֆինանսական միջոցներ չկան:
Հայցվոր կողմի այս փաստարկը անակնկալի բերեց Ֆինանսների նախարարության ներկայացուցչին: Այնումամենայնիվ նա պնդեց, որ Պաշտպանության նախարարությունն ունի համապատասխան վարչություն եւ պետք է ներգրավվի որպես համապատասխանող:
Դատարանը միջնորդությունը բավարարեց:
Հաջորդ դատական նիստը 2018 թվականի մայիսի 18-ին է՝ ժամը 10.00-ին:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33