Մարտի 5-ին ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (ՄԳՀԳ, UNOCHA) պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Կենտրոնական Ասիայի, Պակիստանի, Աֆղանստանի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան գրասենյակի պատասխանատու Անվար Մունավվարովը, Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Ուկրաինայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Աբդուրահիմ Մուհիդովը, Աղետների արձագանքման ազգային հարցերով խորհրդական Նինո Լորդկիպանիձեն և Հայաստանի, Վրաստանի ու Թուրքմենստանի գծով աղետների արձագանքման ազգային խորհրդատու Աշոտ Սարգսյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻ նախարարության և ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի հետագա համագործակցության հետ կապված հարցերը:
ՄԳՀԳ պատվիրակներն ԱԻ նախարարին ներկայացրեցին գրասենյակում իրականացված փոփոխությունները, նոր անդամներին և 2018 թ. ծրագրերը:
Իր խոսքում նախարար Դ. Տոնոյանը շնորհակալություն հայտնեց «Նաիրիտ» գործարանի հրդեհից հետո փորձագետներ տրամադրելու ԱԻ նախարարության խնդրանքին արագ արձագանքելու և արդյունավետ համագործակցության համար:
ՄԳՀԳ ներկայացուցիչները վստահեցրեցին, որ անկախ գրասենյակում իրականացվող կառուցվածքային փոփոխություններից՝ ՀՀ ԱԻ նախարարության հետ սերտ փոխգործակցությունը շարունակվելու է:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԻ նախարարը հյուրերին հրավիրեց մասնակցելու այս տարի Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ կայանալիք միջոցառումներին (միջազգային գիտաժողով, համապետական վարժանք և այլն), որոնք անցկացվելու են «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո:
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44