ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին ներկա է գտնվել «Թուրքմենչայի պայմանագիր. 190 տարի: Պատմությունը և ներկան» խորագրով հայ-ռուսական միջազգային համաժողովին:
Նշենք, որ համաժողովը նախաձեռնել են Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը, «Տարածաշրջանային գիտական և կրթական կենտրոնների միավորում» ու «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպությունները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հանդես է եկել ելույթով.
«Համաժողովի հարգելի մասնակիցներ,
հայ-ռուսական հարաբերություններն ունեն դարերի պատմություն: Դեռևս Կիևյան Ռուսիայի ժամանակաշրջանում երկու ժողովուրդների միջև ձևավորվել են տնտեսական, ռազմական, քաղաքական և մշակութային կապեր, որի մասին խոսել են հայ անվանի պատմիչ Ստեփանոս Ասողիկը և ռուսական պատմագրության հայր Նիկոլայ Կարամզինը:
18-րդ դարի սկզբից հայ-ռուսական հարաբերություններում սկսվել է նոր էջ, որը կապված է Իսրայել Օրու, իսկ այնուհետև Հովսեփ Էմինի և Շահամիր Շահամիրյանի՝ Ռուսաստանի օգնությամբ հայոց պետականության վերականգնման ձգտման հետ:
Նույն այդ ժամանակահատվածում Ռուսական կայսրության ներկայացուցիչները հայտնի զորավար Ալեքսանդր Սուվորովի գլխավորությամբ բանակցություններ են վարել Ռուսաստանի հայոց եպիսկոպոսության հետ: Այդ բանակցությունների հիմքում դեռևս 18-րդ դարում հայոց պետականությունը մայրաքաղաք Երևանով վերականգնելու գաղափարն էր դրված:
Ռուսաստանի պետական շահի և հայ ժողովրդի ազատագրական պայքարի համընկնումը հանգեցրեց նրան, որ 19-րդ դարում Կովկասում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում հայ ժողովուրդը հիմնականում օժանդակում էր ռուսներին:
Հարգելի գործընկերներ,
1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրի կնքումը, իսկ այնուհետև Հայկական մարզի ստեղծումը կարևոր քայլ էին հայոց անկախ պետականության վերականգնման ճանապարհին: Հայկական մարզն ուներ սեփական զինանշան հայկական խորհրդանիշերով՝ Արարատ լեռը Նոյյան տապանով և Սուրբ Էջմիածինը: Հայկական մշակույթը զարգացման նոր խթան ստացավ:
Հայերը և ռուսներն ուս ուսի տված կռվում էին ռուս-թուրքական պատերազմներում թե Առաջին աշխարհամարտի, թե Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Հենց Վալերիան Մադաթովի, Միքայել Լոռիս-Մելիքովի, Հովհաննես Բաղրամյանի և Հովհաննես Բաբաջանյանի հետնորդները 1992 թվականին ազատագրեցին Շուշին ադրբեջանական օկուպացիայից:
Համաժողովի հարգելի մասնակիցներ,
այսօր հայ-ռուսական հարաբերություններն ունեն հիրավի դաշնակցային բնույթ. դրանք դինամիկ զարգանում են թե քաղաքական, թե տնտեսական, թե ռազմական, թե մշակութային ուղղություններով և բխում են մեր երկու երկրների ու ժողովուրդների շահերից:
Արդյունավետ աշխատանք եմ մաղթում համաժողովի բոլոր մասնակիցներին»:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01