Երևանում այսօր տեղի ունեցավ «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին ՏՐԱՍԵԿԱ-ի անդամ-պետությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նիստի բացմանը նշեց, որ Հայաստանը ՏՐԱՍԵԿԱ ծրագրին անդամակցում է նրա ստեղծման օրվանից՝ արդեն 25 տարի: Այդ ընթացքում իրականացվել են տեխնիկական աջակցության և ներդրումային բազմաթիվ ծրագրեր:
«Հավատարիմ լինելով ՏՐԱՍԵԿԱ-ի որդեգրած սկզբունքներին՝ Հայաստանը չափազանց կարևորում է տարածաշրջանների միջև ճանապարհային փոխկապակցվածությունը»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի վարած տնտեսական քաղաքականությունից ևս ակնառու է, որ ճանապարհաշինական և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը մեր քաղաքականության լոկոմոտիվներից են: Դրանք, ըստ նրա, տարեցտարի շատանում և ընդլայնվում են:
.jpg)
Վահան Մարտիրոսյանը նշեց, որ տրանսպորտային ենթակառուցվածքների շարունակաբար բարելավման ծրագրերից խոշորագույնը «Հյուսիս-հարավ միջանցքի» շինարարությունն է, որը ներկայում բարեհաջող շարունակվում է գործընկերների աջակցությամբ: Նախարարը տրանսպորտային հաղորդակցության տեսանկյունից կարևորեց նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի արդեն մեկնարկած հիմնանորոգման և կենսական նշանակության բարելավման մյուս ծրագրերը:
Նրա խոսքով՝ հետագա առաջնահերթություններից պետք է լինեն նաև տարածաշրջանում ճանապարհային անվտանգության ապահովումը, ճանապարհների և ծառայությունների թվայնացումը, ինչպես նաև անցակետերի արդիականացումն ու համապատասխանեցումը ժամանակակից նորագույն չափորոշիչներին:
«Մենք հավատում ենք, որ միայն զարգացած ճանապարհային ենթակառուցվածքների, բաց սահմանների, ազատ առևտրի և ներդրումների պայմաններում է հնարավոր խթանել թե տնտեսությունների զարգացումը, թե աշխատատեղերի ստեղծումն ու մարդկանց կենսամակարդակի բարձրացումը տարածաշրջանային մակարդակով»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:
Նախարարը հույս հայտնեց, որ Հանձնաժողովի նիստի աշխատանքային օրերի ընթացքում շատ արդյունավետ քննարկումներ կլինեն, կհաջողվի միասնական ուժերով ամբողջացնել և հաստատել օրակարգում ընդգրկված բոլոր ծրագրերը: Մասնավորապես, «ՏՐԱՍԵԿԱ»- մաստեր պլանի և Միջկառավարական հանձնաժողովի՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ռազմավարության իրականացմանն ուղղված գործողությունների 2016-2026թթ. ծրագիրը, ինչպես նաև հանձնաժողովի բնականոն և արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ մի շարք այլ կարևոր հարցեր:

Նշենք, որ «ՏՐԱՍԵԿԱ»` Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի ծրագիրը հաստատվել է 1993թ. մայիսին` Բրյուսելում կայացած կոնֆերանսում, որին մասնակցել են Կենտրոնական Ասիայի հինգ և Անդրկովկասի երեք հանրապետությունների տրանսպորտի և առևտրի նախարարները:
Կոնֆերանսի ժամանակ Եվրամիությունը հավաստել է, որ տեխնիկական աջակցություն կցուցաբերի Սև ծովից Կովկասով և Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա ձգվող տրանսպորտային առանցքի զարգացմանը: «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի մասնակից են 13 երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Մոլդովա, Ուկրաինա, Բուլղարիա, Ռումինիա, Թուրքիա, Մոնղոլիա, Ղրղզստան:

.jpg)
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33