Հայաստանի Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչները շարունակում են հանդիպումներն անհայտ կորածների հարազատների հետ՝ օգնություն եւ աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Հայաստանի պաշտպանության նախարար, Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանի կարգադրությամբ՝ անհայտ կորածների ընտանիքների հետ աշխատանքն ակտիվացվել է: Ավելի մեծ քայլեր են ձեռնարկվում ընտանիքներին աջակցելու, առողջական խնդիրների լուծմանը նպաստելու, նյութական օգնություն ցուցաբերելու գործում:
Հերթական այցելության շրջանակում մարտի 6-ին Իջեւանում տեղի է ունեցել Հանձնաժողովի ներկայացուցիչների եւ Աշխատանքային խմբի հանդիպումը Տավուշի մարզից անհայտ կորածների հարազատների հետ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում մարզում, ընդհանուր առմամբ, անհայտ կորած է համարվում 15 քաղաքացի:
Անհայտ կորածների հարազատների հետ հանդիպմանը նախորդել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եւ Հանձնաժողովի ներկայացուցիչ, Հայաստաի ԶՈՒ Գլխավոր շտաբի Օպերատիվ վարչության պետական մարմինների հետ սահմանապահ ներկայացուցչության եւ համագործակցության խմբի ղեկավար, գնդապետ Սամվել Ասատրյանի հետ: Մարզպետի խոսքով՝ անհայտ կորածների հարազատներին ցուցաբերվում է աջակցություն, այսուհետեւ եւս նրանց խնդիրները կլինեն մարզպետարանի ուշադրության կենտրոնում: Մարզպետը նույնը կրկնել է նաեւ անհայտ կորածների հարազատների հետ հանդիպման ժամանակ՝ առաջարկելով, անհրաժեշտության դեպքում, անձամբ իրեն դիմել: Գնդապետ Ասատրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է իրականացվող աշխատանքները եւ պատասխանել անհայտ կորածների հարազատներին հուզող հարցերին:
Ինչպես եւ մյուս մարզերից անհայտ կորածների հարազատներին նախորդ այցելությունների ժամանակ, Հանձնաժողովի ներկայացուցիչների հետ Իջեւան էին ժամանել ռազմական բժիշկներ: Անհայտ կորածների՝ առողջական խնդիրներ ունեցող բոլոր հարազատները բուժզննում անցնելու հնարավորություն են ստացել: Անհրաժեշտության դեպքում նրանք բուժումը Երեւանում կշարունակեն:
Անհայտ կորածների հարազատներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Հանձնաժողովի ղեկավարին՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ Հանձնաժողովի անդամներին՝ աջակցության ու ուշադրության համար:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33