«Գործող սոցիալական ծառայությունների ներկայիս համակարգը չի բավարարում տարեցների սոցիալական, հոգեբանական, իրավական, առողջապահական, բնակարանային ապահովության կարիքների ամբողջական ծավալը»,- այսօր ծերաբուժության խնդիրներին նվիրված կոնֆերանսի ժամանակ հայտարարեց Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր Արթուր Թորոսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ խնամքի կարիք ունեցող տարեցներին մատուցվող սոցիալական և առողջապահական ծառայությունների որակը և մատչելիությունը։
«Ընդհանրապես բացակայում են ծերաբուժական և բուժքույրական նեղ մասնագիտացված ծառայությունները։ Տարեցները սեփական իրավունքների և գործող ծառայությունների վերաբերյալ ունեն իրազեկվածության ցածր մակարդակ։ Միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը, 65-ից բարձր տարիք ունեցող մարդկանց համար ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով առաջացած խնդիրները 2-3 անգամ գերազանցում է»,- նշեց ՀԿ հիմնադիրը՝ հավելելով, որ մոտեցումները փոխելու խնդիր կա։
«Մեր գերակա նպատակն այս ոլորտում մասնագետների բացը լրացնելն է, հանրապետությունով ներդնելով ծերաբուժության ծառայությունների համակարգ, բարելավել տարեցների խնամքի որակը, պատրաստել խնամքի մասնագետներ»,- շեշտեց Ա. Թորոսյանը։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով՝ Հայաստանը հայտնվել է ծերացող հասարակությունների վերին շեմին։ Հիմնադրամի կանխատեսումները վկայում են, որ Հայաստանը շուտով կհատի այդ շեմը՝ 2050 թվականին 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն բնակչության 22-23 տոկոս։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ կառավարությունը, սոցապնախարարությունը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն այս պահին ձեռնարկում են բազմաթիվ քայլեր, տարբեր ռազմավարական ծրագրեր են մշակում՝ ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ազգային ծրագիրը վերամշակելու հետ կապված։
Լրագրողների հարցին, թե մենք կկարողանանք 2040 թվականին ունենալ 4 մլն բնակչություն, ինչպես ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Աննա Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք օգտագործում ենք այդ 4 մլն-ը որպես հստակ ուղենիշ, ունենք նպատակ և պետք է ամեն ինչ անենք, որ դրան հասնենք»։
Նշենք, որ կոնֆերանսը կազմակերպել էին «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33