«Փաստ» թերթը գրում է. «Համեմատած նախորդ տարիների հետ՝ մասնագետները այս տարին ցրտահարության վտանգի առումով ռիսկային են համարում: Մասնավորապես՝ մարտին ու ապրիլին հնարավոր ցրտերի մասին է մատնանշվում: Հաշվի առնելով վերջին շրջանում ցրտահարության հնարավոր վտանգի վերաբերյալ նաև լրատվամիջոցներում արծարծվող քննարկումները, հարցի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, պատասխանելով «Փաստ»-ի այն հարցին, թե այս պահի դրությամբ արդյոք ցրտահարության վտանգ կա՞, նախ նշեց. «Մեր հանրապետությունում այս պահի դրությամբ ոչ մի մշակաբույսի առումով ձմեռային ցրտահարություն չի գրանցվել: Նորմալ՝ տեղումներով ու ոչ բարձր ջերմաստիճանով գարուն է: Ըստ տեղեկատվության՝ առաջիկա օրերին ցրտահարության վտանգ չունենք»: Հարցին, թե գյուղացիների շրջանում հնարավոր ցրտահարության վտանգները մեղմելու առումով իրազեկման ինչ աշխատանքներ են տարվում, փոխնախարարը նախ շեշտեց, որ ամեն տարի ցրտահարության վտանգը լինում է: «Երբ ընդհանուր ջերմաստիճանի կտրուկ անկում է լինում և երկարատև բնույթ է կրում, գիտենք, որ դրա հետևանքները բացասական են: Հուսանք, որ նման իրավիճակ այս տարի չի լինի: Ինչ վերաբերում է ուշ գարնանային ցրտահարություններին, որոնց մասով պետք է խորհուրդներ տալ, ապա այդ մասին դեռևս վաղ է խոսել: Հանրապետությունում տարբեր տարիների ընթացքում ուշ գարնանային ցրտահարություններ դիտվել են տարբեր ժամանակահատվածներում, որոնք տարբեր ձևով են դրսևորվել: Հուսանք՝ այս տարի չենք ունենա նման դեպքեր: Նայած բնակլիմայական գոտիների և նայած մարզերի՝ դա հիմնականում կարող է լինել ապրիլին, ապրիլի կեսերին կամ ապրիլի վերջերին: Առհասարակ տարբեր մշակաբույսեր ունեն տարբեր օրգաններ, ցրտահարման տարբեր աստիճաններ և տարբեր ջերմաստիճաններում են ցրտահարվում: Սա ընդհանուր մասնագիտական հարց ու խնդիր է, բայց այս պահի դրությամբ դա քննարկելու անհրաժեշտությունը չունենք: Գարունը դեռ նոր է սկսվում: Արարատյան հարթավայրում մարդիկ նոր են սկսում ցանքեր կատարել, որոշ մշակաբույսեր արդեն ցանված են, որոշներն էլ արդեն թաղանթների տակ են: Ծաղիկները և հիմնականում ծառերը կոկոնակալման փուլում են, հետագայում կբացվեն: Աստված չանի, եթե ինչ-որ անկում լինի, բնական է, մենք հնարավորության սահմաններում անհրաժեշտ և օգտակար խորհուրդներով հանդես կգանք»,- եզրափակեց Աշոտ Հարությունյանը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16