Չնայած Օսմանյան կայրսության կողմից հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությանը, որին զոհ է դարձել 1,5 մլն հայ, հայկական հարցը դեռ լուծված չէ: Այն մինչև հիմա մնում է Թուրքիայի ցավոտ խնդիրը, որը դժվարացնում է նրա դիրքերը միջազգային հարթակում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը:
«Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է նրան, որ չեզոքացվեն տարածքային և ֆինանսական փոխհատուցման սպառնալիքները, որոնք կարող են ի հայտ գալ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում: Ներկայում Անկարան խնդրի լուծումը համարում է Հայոց ցեղասպանության փաստը կտրականապես մերժելը: Եվ վերջին տարիներին այդ հարցի հետ կապված թուրքական դիրքորոշումն առավել կոշտ է դարձել»,-ասաց քաղաքագետը:
Ալեքսանդր Կռիլովի խոսքով, Թուրքիայի իշխանությունները վստահ են, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը փաստացի նշանակում է համաձայնություն թուրքական պետության փլուզման հարցում: Ըստ նրա` ահա սրանով է բացատրվում Անկարայի դիրքորոշումը, այն է` հրաժարվել ընդունել թուրքական իշխանությունների հրահանգով ոստիկանության, բանակի, զինյալների կողմից հայերի զանգվածային ոչնչացման փաստը:
Անդրադառնալով տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին` ռուս քաղաքագետը նշեց, որ այն որոշ դեպքերում քաղաքական շահարկման առարկա է դարձել:
«Նախորդ հարյուրամյակում բազմաթիվ երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և դատապարտել կատարվածը: Բայց որոշ դեպքերում ճանաչման գործընթացը դարձել է քաղաքական շահարկման առարկա: ԱՄՆ-ում ընդդիմություն ներկայացնող քաղաքական ուժերը արդեն մի քանի տասնամյակ նախագահական ընտրությունների նախաշեմին մշտապես խոստանում են իշխանության գալու դեպքում ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, բայց իշխանության գալուց հետո դա չեն անում»,-ասել է Ալեսանդր Կռիլովը: Նա հիշեցրեց, որ հերթական անգամ այդ մեթոդը կիրառվեց Բարաք Օբամայի նախընտրական արշավի ժամանակ: Նա 2008 թվականին հայտարարեց այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը լայնորեն փաստաթղթավորված փաստ է և խոստացել իր հայ ընտրողներին ընտրություններին հաղթելու դեպքում պաշտոնապես ճանաչել այն:
Քաղաքագետի խոսքով, ԱՄՆ-ում դաշնային և տեղական մակարդակով քաղաքական գործիչներն աջակցում են Հայոց ցեղասպանության ճանաչման գործին, բայց Թուրքիան, որպես տարածաշրջանային դաշնակից, ԱՄՆ-ի համար կարևոր նշանակություն ունի:
«Ակնհայտ է, որ այդ փաստարկներն ազդում են ԱՄՆ-ի վարչակարգի վրա, չնայած նրան, թե որ կուսակցությունն է հաղթում ընտրություններում, կամ ով է ներկայում ղեկավարում Սպիտակ տունը: Թուրքիայի հետ հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրամիության համար ունեն այնքան կարևոր նշանակություն, որ հայկական դիվանագիտության համար բարդացնում են ամբողջ աշխահի, ներառյալ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը հասնելու գործընթացը»,-հավելել է ռուս քաղաքագետը:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55