ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանությանը, նշեց, որ «Ընտանեկան բռնության դեմ» օրենքի ընդունումը ընդհանրապես նախատեսված է հնարավորինս ընտանիքի բոլոր անդամներին պաշտպանելուն, բայց օրենքը հնարավորություն կընձեռի հատկապես կանանց ավելի պաշտպանված լինել, քանի որ նրանք ավելի խոցելի են և ֆիզիկապես ավելի թույլ:
Նելլի Դուրյանն ասաց, որ հայ ընտանիքները օրինակելի ընտանիքներ են, և ի համեմատ այլ երկրների՝ մեզ մոտ ցուցանիշները ցածր են այն ընտանիքների, որտեղ կա բռնություն, անհարգալից վերաբերմունք կանանց նկատմամբ: «Մեզ մոտ կանայք հարգված են, իսկ օրենքը միտված է կանխարգելելու նաև եզակի դեպքերը»,- ասաց նա և կարևորեց, որ իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ նաև աշխատանքներ են տարվում:
Ոստիկանության պաշտոնյան չհամաձայնեց, որ կանայք պաշտոնի նշանակվելիս, առաջընթաց ունենալիս հանդիպում են խոչընդոտների տղամարդկանց կողմից, քանի որ տղամարդկանց համար այնքան էլ ընդունելի չէ կին ղեկավար ունենալը:
«Եթե կինը խելացի է, համապատասխանում է այն պաշտոնին, որին նշանակված է, ինչու՞ պետք է տղամարդիկ խոչընդոտեն: Թե՛ կինը, թե՛ տղամարդը պետք է համապատասխանեն այն պաշտոնին և կարողանան կատարել այն աշխատանքը, որը ստանձնել են: Խոչընդոտներ կարող են առաջանալ միայն այն պատճառով, որ սա ուժային կառույց է, և ժամանակի առումով դժվարություններ են առաջանում, քանի որ դա շատ դեպքերում լինում է ընտանիքի հաշվին: Կանայք կարող են տուն գնալ ուշ ժամի, ինչը երեխաների, ընտանիքի հաշվին է, միակ խոչընդոտը դա է եղել, այլ խոչընդոտներ, որպես այդպիսին, պաշտոնի նշանակվելիս չեն լինում»,- ասաց նա և նշեց, որ պաշտոն ստանձնելը երկար տարիների նվիրված աշխատանքի, ջանքերի արդյունք է:
Ամբողջությամբ՝ tert.am
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33