ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ սննդամթերքի անվտանգության ռիսկերին: Նախ նա նշեց, որ հասարակության մեջ իրազեկման ցածր մակարդակը բացասական ազդեցություն է թողնում և խնդիրներ է առաջացնում:
«Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ վերջին երկու տարիների ընթացքում Երևանում մթերքի ձեռքբերման հիմնական չափորոշիչը գինն է, սննդակարգի ձևավորման հարցում մեծ դեր ունի հենց գինը: Երևանի բնակիչների սննդակարգը տարվա ընթացքում թռիչքային փոփոխություններ է կրում՝ հաշվի առնելով, որ սեզոնային բնույթով պայմանավորված ձմեռային ամիսներին մի շարք մթերքներ շատ թանկ են»,- ասաց նա և ավելացրեց, որ դա խնդրահարույց է:
Պիպոյանը նշեց, որ դժվար է գտնել մի եվրոպական երկիր, որտեղ սեզոնով պայմանավորված որևէ մրգի գինը տասն անգամ տարբերություն ունենա, ինչպես, օրինակ, լոլիկը՝ Հայաստանում. մասնավորապես՝ Իտալիայում գյուղատնտեսական մթերք կա, որ երկու անգամ էժան է Հայաստանից:
Դավիթ Պիպոյանը հայտնեց նաև, որ ուսումնասիրությունները ցույց են տվել՝ 2015, 2016, 2017 թվականներին երևանցիները ավելի շատ կարմիր միս են օգտագործել, քան սպիտակ՝ հավի միս, սակայն թանկացումներից հետո դինամիկան փոխվել է, և 250 տոկոսով ավելացել է թռչնամսի սպառումը:
«Սննդի ռիսկերն առաջանում են, երբ սպառողը մեկ սննդամթերքն օգտագործում է երկար ժամանակ և մեծ քանակությամբ»,- ասաց նա:
Սննդագիտության դոկտորն ասաց նաև, որ երբ Երևան քաղաքի սննդակարգը համեմատում ենք տարբեր երկրների սննդակարգի հետ, տեսնում ենք, որ մեզ մոտ թարմ պտուղ բանջարեղենի սպառումը կազմում է բարձր տոկոս հատկապես ամռան ամիսներին, ինչի արդյունքում թունաքիմիկատների ռիսկն ավելի բարձր է:
Դավիթ Պիպոյանն անդրադարձավ նաև գյուղացիների կողմից բակից բակ շրջելուն և գյուղացիական ապրանքը վաճառելուն՝ նշելով, որ այդտեղ չկա պետական վերահսկողություն, և ոչ մեկը չի կարող երաշխավորել, թե ինչ թունաքիմիկատներ են պարունակում այդ մթերքները: Մյուս կողմից, նա նկատեց, որ այդպիսի վաճառքի արգելանքը գյուղացիական տնտեսությունների բողոք կառաջացնի:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33