Forbes ամսագիրը որոշել է ուշադրություն դարձնել բիզնեսի վրա իշխանության ճնշման խնդրին եւ կազմել է նախկինում դատվածություն ունեցող գործարարների վարկանիշը։ Վարկանիշը կազմված է մի քանի փուլից. նախ կազմվել էForbes-ի ցուցակներից այն բոլոր գործարարների ցուցակը, որոնց դեմ քրեական գործեր են հարուցվել, ինչից հետո ցուցակից հանել են այն ձեռնարկատերերին, որոնց դեմ գործերը հարուցվել էին անհամեմատ ավելի շուտ, քան նրանք կհայտնվեին ցուցակում կամ էլ ամսագրի ցուցակում հայտնվելուց անհամեմատ ավելի ուշ: Վարկանիշից հանվել էին նաեւ ՅՈՒԿՕՍ ընկերության ներկայացուցիչները:
Մնացած գործարարներին ամսագիրը միավորներ է տվել երկու ցուցանիշի հիման վրա. կարողությունը հետապնդման պահին եւ հետապնդման ժամկետը: Երկու ցուցանիշն էլ եղել են 0-ից 0,5 միավոր ընկած հատվածում:
«Նստած գործարարների» ցուցակի առաջնորդ է դարձել ձեռնարկատեր Գլեբ Ֆետիսովը, որին ձերբակալել են «Իմ բանկի» սնանկացման գործի շրջանակում: Ֆետիսովը քննչական մեկուսարանում մեկ ու կես տարի է անցկացրել եւ մի քանի օր` տնային կալանքում: Գործարարի կարողությունը հետապնդման ժամանակահատվածում 1,9 մլրդ դոլարից նվազել է մինչեւ 1,2 մլրդ դոլար, Ֆետիսովի միավորը կազմել է 0,578:
Երկրորդ տեղում «Սիստեմա» ԲՖԿ»-ի սեփականատեր, ՄՏՍ-ի եւ «Մանկական աշխարհի» հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովն է, որին կասկածում են «Բաշնավթ» պետական ընկերության անօրինական մասնավորեցման մեջ: Եվտուշենկովը տնային կալանքում է անցկացրել երեք ամիս` 2014-ի սեպտեմբերից դեկտեմբեր: Այդ ժամանակահատվածում Եվտուշենկովի կարողությունն անկում է ապրել 9 մլրդ դոլարից մինչեւ 2,4 մլրդ դոլար: Եվտուշենկովի միավորը 0,559 է:
Երրորդ տեղը զբաղեցրել է «Մեդիա Մոստ» հոլդինգի նախկին սեփականատեր Վլադիմիր Գուսինսկին: Գործարարի դեմ գործը հարուցվել էր դեռեւս 2000-ին եւ այդ ժամանակվանից փակված չէ: Ինքը` Գուսինսկին Բուտիրյան քննչական մեկուսարանում 3 օր է անցկացրել, 1,5 ամիս` Ռուսաստանից դուրս չգալու ստորագրությամբ, մեկ ամիս` իսպանական բանտում եւ մեկ ու կես ամիս` Աթենքից դուրս չգալու ստորագրությամբ: Գուսինսկու կարողությունը հետապնդման ժամանակահատվածում 300 մլն դոլարից այնքան է փլուզվել, որ նա ընդհանրապես դուրս է մնացել Forbes-ի ցուցակից: Գուսինսկու միավորը 0,431 է:
«Նստած գործարարների» 5-յակի մեջ են մտել նաեւ Դաշնության Խորհրդի սենատոր Սուլեյման Քերիմովը (կարողության անկումը 7,1 մլրդ դոլարից մինչեւ 1,6 մլրդ) եւ SPI Group-ի տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Շեֆլերը, որը հետապնդման ժամանակահատվածում իր կարողությունն աճեցրել է 0,85 մլրդ դոլարից մինչեւ 1,9 մլրդ դոլար:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55