Ուրուգվայը համաձայնել է Իտալիային արտահանձնել թմրանյութերի վաճառքով զբաղվող տղամարդուն, ով առավել հայտնի է որպես «Միլանի կոկաինի արքա» անվամբ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ռոկո Մորաբիտոյին ձերբակալել էին դեռ անցյալ տարի Ուրուգվայի քաղաքներից մեկում, որտեղ նա կեղծ ինքնությամբ ապրել էր մոտ 10 տարի: 1995-ից հանցավոր խմբավորման ենթադրյալ ղեկավարը եղել է Իտալիայի ամենաշատ որոնված փախստականներից մեկը: Նրա փաստաբանն ասել է, որ կբողոքարկի հանձնման որոշումը:
Դատավորը հավանություն է տվել արտահանձնմանը դեռ շաբաթվա սկզբում, իսկ Ուրուգվայի մամուլը այդ լուրը հաստատել է մարտի 9-ին:
Տեղի թերթերից մեկը գրել է, որ նրան կարտահանձնեն ավելի շատ նախորդ դատավարության հիման վրա, որով նա մեղադրվում էր կազմակերպված հանցագործության հետ կապեր ունենալու և թմրամիջոցների թրաֆիքինգի համար: Իսկ Մորաբիտոյի փաստաբանը թերթին պատասխանել է, որ պատրաստվում է բողոքարկել, քանի որ երկու երկրների միջև արտահանձնման մասին պայմանագիրը չի տարածվում հեռակա դատավճիռների վրա:
Մորաբիտոյի ղեկավարած հանցավոր խմբավորումը վերահսկում է Եվրոպայում կոկաինի վաճառքի մոտ 80 տոկոսը:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55