Այսօր՝ մարտի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում «Mercedes G 63» մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մի քանի մետր շպրտվել և հայտնվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի տակ և տեղում մահացել:
Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության 01 հերթապահ խումբը և բժիշկներն արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը, ով միջին տարիքի կին էր:
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, և Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ժամանել է նաև ՃՈ հետաքննչական բաժանմունքի խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին Երևան ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ:
«Mercedes»-ի վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Ոստիկանները նրա ավտոմեքենայում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, ինչպես նաև 26-ամյա Ժորա Վարդանյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական: Ոստիկանությունը պարզում է, թե արդյոք ավտոմեքենան նա է վարել:
Փաստի առթիվ Գոռ Թադևոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենայում հայտնաբերված վարորդական իրավունքի վկայականի անձը աշխատում է «Մարիաննա» կաթնամթերքների ընկերությունում ու նախկին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների, ներկայումս Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է:
Ժամանել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագետները, ովքեր այս պահին կատարում են ավտոմեքենայի զննություն՝ նրա վրայից վերցնելով մատնահետքեր:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44