ԱԺ-ն այսօր ձայների` 106 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: Մինչ քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ Գագիկ Ջհանգիրյանը և նշեց, որ ՀԱԿ խմբակցությունը խնդիրները ձևակերպել և ներկայացրել է` ստորագրելով համատեղ փաստաթուղթը, և եթե կողմ են քվեարկում, դա դեռ չի նշանակում, որ կողմ են ամբողջ ԸՕ-ին: Նաիրա Զոհրաբյան իր հերթին հայտարարեց, որ ԲՀԿ-ն տեր է իր ստորագրությանը, և, հետևաբար, իրենք կողմ են քվեարկելու: «Այս համաձայնությունից հետո պետք է լուծենք այն իրականացնելու խնդիրը: Այն իրապես լուրջ լծակներ կտա ընտրակեղծիքների դեմն առնելու համար: Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ օրեսդրական դաշտում աննախադեպ երևույթ է, երբ օրինագիծ է ընդունվում «եթե»-ներով, ապա հավելեց, որ ինքը դեմ է այս նախագծին: Հակոբյանի գործընկեր ազատ-դեկոկրատ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեցին, որ դեմ է նախագծին, քանզի իր ներկայացրած առաջարկներն ընդհանրապես չեն ընդունվել, և ներկայացված փոփոխություններն ընդամենը կոսմետիկ բնույթի կետեր են: Էլինար Վարդանյանն ասաց որ «Համախմբում» կուսակցության պատգամավորները կողմ են նախագծին, չնայած դեմ են բաց համամասնական ցուցակների հարցը վերանայման կարիք ունեն: Վստահորեն պետք է փաստեմ, որ չնայած երկօրյա ձանձրալի և բազմաժանր քննարկումներին, պառլամենտում երկրի համար առաջնային նշանակություն ունեցող իրավական փաստաթղթի շուրջ, այնուամենայիվ, համընդհանուր կոնսենսուս կար: Հ.գ. Փաստաթղթին դեմ էին Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, Թևան Պողոսյանը և Խաչատուր Քոքոբելյանը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34