Հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի շուրջ հետաքրքրությունը վերջին 20-30 տարում այնքան ուժեղացավ, որ նրա մասին հիշատակումները, ոչ թե ծննդյան օրն են ակտիվանում, այլ նրան հիշելը գրեթե ամենօրյա գործընթաց է դարձել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման նման հայտարարություն արեց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով Եղիշե Չարենցի ծննդյան օրվան` մարտի 13-ին: Նա շեշտեց՝ Չարենցի հետ շարունակվում են չարենցյան հայտնագործությունները, Չարենցի ժառանգության ամփոփման աշխատանքները, սակայն նկատեց, որ Չարենցի ճանաչողության հետ մեկտեղ շարունակվում են նաև անցյալից եկող հազար անգամ ուղղված սխալները:
«Օրինակ՝ «Ես իմ անուն Հայաստանի» բանաստեղծության հայտնի «բառը», որ «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում», կարող են տանեն ու սխալ ձևով տպագրեն՝ ասելով, թե իրենց կարծիքով այդպես է:
Այստեղ կարծիքի հարց չէ, այստեղ բնագրագիտության և գիտության հարց է, և աշխատեք այս ենթակայական կարծիքներից հեռու մնալ, որպեսզի Չարենցին ճիշտ մոտենան, նրա արժեքը հասկանանք»,- ասաց նա:
Գրականագետի կարծիքով՝ Եղիշե Չարեցը վերջին տարիների հասարակությանը ներկայացավ իր ստեղծագործության փակ էջերով, քանի որ շատ փակ էջեր են բացվել: Նրա խոսքով՝ վերջին մի քանի տասնամյակի ընթացքում անտիպների 3 գիրք է տպագրվել, իսկ մինչ այս Չարենցի 6 հատորյակ կար, 1983 թվականին հրապարակվեց Եղիշե Չարենցի «Անտիպ և չհավաքված երկեր» ժողովածուն, 1996 թ.-ին տպագրվեց «Նորահայտ էջեր» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 350 անտիպ վավերագրություն և այլն:
«Անցյալ տարի վերջնականապես լույս տեսավ իմ՝ Չարենցի անտիպ ժառանգությունը՝ «Գիրք մնացորդաց»-ը, որն իր հետ բերում է միայն նորություն: Այստեղ զետեղված են միայն նոր ստեղծագործություններ՝ պոեմներ, բանաստեղծություններ, թարգմանություններ, կենսագրական էջեր, վավերագրեր, տարբեր բնույթի փաստաթղթեր և այլն: Կան մարդիկ, ովքեր ասում են՝ ո՞ւմ է պետք անտիպ ժառանգությունները, բայց այդ մարդիկ մոլորյալներ են: Մենք այնքան կորած ենք մեզ պահում, քանի որ ռուս գրականագետը, եթե Մայակովսկուց, Եսենինից թեկուզ 1 էջ էլ գտներ, հիմա աշխարհով մեկ զրնգացրել էր: Մենք անում են այս ամենը՝գրքի, մամուլի հրապարակումներով և այլ տեսքով, բայց մի փչացնող, նսեմացնող հայացք կա այս ամենի վրա»,- ընդգծեց գրականագետը:
Դավիթ Գասպարյանը պնդեց՝ Եղիշե Չարենցի ձեռագրերն ահավոր ծանր վիճակում են: Նա պատմեց, որ դեռևս Խորհրդային միության տարիներին, երբ հողի տակից հանվեց Ռեգինա Ղազարյանի պահածը, որի 25 տոկոսը քայքայված էր, թուղթն էլ` ածխացած, սխալներով փորձեցին վերականգնել:
«Մեր «խելքոները» որոշեցին թուղթն ամրացնել լուծույթներով, որի արդյունքում թանաքը լուծվեց թղթի մեջ, իսկ էջը դարձավ անընթեռնելի: Եվ այսպես փորձանքը փորձանքից հետո եկավ»,- եզրափակեց Դավիթ Գասպարյանը՝ հավելելով, որ Չարենցի ամեն մի ստեղծագործություն բացահայտում է:
tert.am
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44