ARM | RUS |

Հայ-իրանական կապերը նշանակալիորեն զարգացել են. Իրանում ՀՀ դեսպանը «Tasnim»-ին տված հարցազրույցում ներկայացրել է համատեղ ծրագրերը

12.03.18 | 15:28

Վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները նշանակալիորեն զարգացել են։ Անցած ժամանակաշրջանում երկու երկրների միջև համագործակցության արդյունքում տարբեր տնտեսական ծրագրեր են կյանքի կոչվել։ Այս մասին ասել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը՝ իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

-Հայաստանը և Իրանն ունեն հազարավոր տարիների ընդհանուր պատմություն և մշակույթ, դրանով հանդերձ կա տպավորություն, որ այսօր երկու ժողովուրդների փոխճանաչողությունը շատ ցածր մակարդակի վրա է, Դուք համաձա՞յն եք այս տեսակետի հետ։

-Ճիշտ նշեցիք, Հայաստանի և Իրանի ժողովուրդներն այս տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից են, և երկու երկրների պատմական ու մշակութային փոխառնչությունները շատ խոր արմատներ ունեն։ Իրանն ունի 2500 տարվա պետականության պատմություն:

Հայաստանը ևս ունի պետականության պատմության նույնքան հարուստ անցյալ, բայց մեր երկիրը տարբեր պատճառներով պատմական որոշակի շրջափուլերում կորցրել է իր պետականությունը։ Առանձին ժամանակաշրջաններում Հայաստանի պետականությունը վերականգնվել է: 20-րդ դարասկզբին՝ 1918 թվականին, վերստին ստեղծվել է հայկական պետություն, և Խորհրդային Միության ձևավորումից հետո Հայաստանն իր այդ աշխարհագրական տարածքով ԽՍՀՄ-ի մաս է կազմել։ Այս վիճակը պահպանվել է 70 տարի, մինչև որ Խորհրդային Միությունը փլուզվել է, և Հայաստանը ԽՍՀՄ-ի մեջ մտնող մյուս երկրների նման անկախություն է ձեռք բերել, պետություն ստեղծել։

Հիմա 27 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետություն, Իրանի հետ ունի երկկողմ միջպետական հարաբերություններ։ Ինչ վերաբերում է երկու երկրների փոխճանաչողության ցածր մակարդակին, պետք է ասել, որ դա պայմանավորված է Խորհրդային Միության ժամանակաշրջանով, երբ Հայաստանի և Իրանի միջև ուղղակի կապ գոյություն չի ունեցել։ Այդուհանդերձ, վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները նշանակալիորեն զարգացել են։ Անցած ժամանակաշրջանում երկու երկրների միջև համագործակցության արդյունքում տարբեր տնտեսական ծրագրեր են կյանքի կոչվել։

Առաջիններից էր Արաքս գետի վրա կառուցված կամուրջը, որը դարձավ երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների խորհրդանիշը։ Հետագայում իրականացվել են մի շարք խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր:

Կառուցվել է երկու բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ, իսկ երրորդը կառուցման ընթացքի մեջ է։ Այդպիսով, լուրջ հնարավորություններ են ստեղծված միմյանց հուսալիորեն միացնելու Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը: Այս քառակողմ համագործակցության ուղղությամբ արդեն ստորագրվել է բազմակողմ հուշագիր:

Իրականացվել է նաև կարևորագույն մի ծրագիր գազի ոլորտում: Կառուցվել է Իրան-Հայաստան գազամուղը, որն ունի տարեկան 2.2 մլրդ մ3 կարողություն: Այդ գազամուղի միջոցով այժմ իրականացվում է Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծրագիր, և այն եկող տարվա ընթացքում ընդլայնվելու է:

Լավ համագործակցություն է իրականացվում նաև կապի և հեռահաղորդակցության ոլորտում:

Մեկ այլ կարևոր խոշոր ծրագիր երկար տարիների քննարկումից հետո այժմ, ամենայն հավանականությամբ, կմտնի գործնական իրականացման փուլ: Խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ Արաքս գետի վրա կառուցվելիք Մեղրիի ՀԷԿ-ին է վերաբերում:

Տնտեսական համագործակցության ամենաառանցքային ուղղություններից մեկը ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ընթացող բանակցություններն են: ԵԱՏՄ-ն ունի 180 մլն բնակչությամբ շուկա, իսկ Իրանը՝ 80 մլն: Սա նշանակում է, որ իրական հնարավորություններ կան այդ երկու շուկաները միմյանց փոխկապակցելու: Ինչպես գիտեք, հինգ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Հայաստանը ԵԱՏՄ անդամ են, և Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որ Իրանի հետ ունի ցամաքային սահման։ Այդ իսկ պատճառով ԵԱՏՄ-ի և Իրանի միջև բանակցություններում Հայաստանը կարևոր և առանցքային դեր ունի։ Ներկայումս ԵԱՏՄ-Իրան բանակցությունները գտնվում են ավարտական փուլում, որի ստորագրումից հետո կստեղծվեն միանգամայն նոր պայմաններ ինչպես Հայաստան-Իրան, այնպես էլ ողջ տարածաշրջանի տնտեսական համագործակցության զարգացման համար:

-Ներկայումս թվում է, որ Կովկասյան տարածաշրջանում շատ խնդիրներ չեն հանգուցալուծվել, և Հայաստանի Հանրապետությունն իր հարևան երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ լավ հարաբերություններ չունի։ Հայաստանն էլ միակ երկիրն է ԵԱՏՄ կազմում, որ Իրանի հետ ունի ցամաքային սահման։ Այդպիսով, ինչպե՞ս կդրսևորվի Երևանի դերը որպես ԵԱՏՄ-ին և Իրանին միմյանց կապող գործոն՝ հաշվի առնելով Կովկասյան տարածաշրջանի խճճված խնդիրները։

-Նախ Հայաստանի հարաբերությունները Վրաստանի հետ շատ լավ են:

Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք և միջպետական սահմանը փակ է: Վերջին շրջանում երկու երկրների միջև սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացը խզվել է Թուրքիայի պատճառով: Հետագայում ինչպիսի ընթացք կունենա այն, ցույց կտա ժամանակը:

Ադրբեջանի պարագան լրիվ այլ է: Այստեղ խնդիրը կապված է Ղարաբաղյան հակամարտության հետ, և երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների հարցը լիովին կախված է այդ հակամարտության լուծումից:

Իսկ Ձեր ակնարկը կապված տարածաշրջանում Հայաստանի ունեցած խնդիրների հետ, չի նշանակում, որ Հայաստանը մեկուսացած վիճակում է գտնվում: Իրանն էլ իր որոշ հարևանների հետ հարաբերություններում կնճռոտ հարցեր ունի:

Գոհունակությամբ պետք է նշել, որ Հայաստանը և´ Իրանի, և´ Վրաստանի միջոցով իրականացնում է ցամաքային տրանսպորտային հաղորդակցության գործառույթները (ֆունկցիաները)՝ կապված արտաքին տնտեսական կապերի իրականացման հետ:

Ինչ վերաբերում է Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը, դա Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական առավելություններից է:

Հայաստանը նաև շատ լավ հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընդունման գործընթացն ընթացքի մեջ է և շուտով կավարտվի: Եթե սրան ավելացնենք Հայաստանի լավ հարաբերությունները ԱՄՆ-ի, արևմտյան մյուս երկրների, Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի և շատ այլ երկրների հետ, ինչպես նաև Հայաստան-Իրան հարաբերությունների բարձր մակարդակը, ապա կարող ենք խոսել Հայաստանի՝ տարածաշրջանային տնտեսական հանգույցի վերածվելու իրական հնարավորությունների մասին: Այսօր էլ իհարկե զգալի արդյունքներ ունենք Հայաստանի տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման առումով: Կարելի է միայն վկայակոչել Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառության ծավալների լուրջ աճը, որ արտահայտվում է երկնիշ թվերով:

ԵՄ-ի հետ հարաբերություններում այսօր էլ գործում է GSP+ համաձայնագիրը, որը թույլ է տալիս 6400 անուն ապրանքատեսակ ԵՄ երկրներ ներմուծելու համար կիրառել մաքսատուրքի զեղչված սակագներ: Նման արտոնյալ առևտրի ռեժիմներ կան ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Ճապոնիայի և մի շարք այլ երկրների հետ: Այս ամենը նշանակում է, որ օտարերկրյա, այդ թվում նաև իրանական կապիտալով ստեղծված ձեռնարկությունները «արտադրված է Հայաստանում» ապրանքանիշով (բրենդ) ապրանքներն արտոնյալ պայմաններով կարող են Հայաստանից արտահանվել վերը նշված երկրներ:

Իրանական տնտեսվարողների համար շատ գրավիչ է նաև Հայաստանի բանկային համակարգը, որը բավարարում է ժամանակակից ամենաբարձր պահանջներին:

Անշուշտ, Իրանը ևս շատ լուրջ առավելություններ ունի, որոնցից հայաստանյան տնտեսվարողները կարող են լավագույնս օգտվել: Դրանք Իրանի տնտեսության բազմաթիվ զարգացած ուղղություններն են, տարանցումային (տրանզիտային) մեծ հնարավորությունները, հարուստ բնական ռեսուրսները, կադրային մեծ ներուժը և վերջապես հսկայածավալ շուկան:

Հայաստանի և Իրանի միջև խոր և համակողմանի համագործակցության մեկ այլ կարևոր բնագավառ ևս կա, դա գիտության և կրթության ոլորտն է, որտեղ երկուստեք լուրջ հնարավորություններ կան:

Ինչ վերաբերում է փոխճանաչողությանը, դա իրոք լուրջ խնդիր է: Մենք միմյանց մասին կարող էինք շատ ավելին իմանալ: Ի դեպ, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը լուրջ աշխատանք է կատարում և´ ԶԼՄ-ներով, և´ սոցիալական ցանցերի միջոցով Իրանում անհրաժեշտ տեղեկատվության տարածման ուղղությամբ: Նույնը անում են նաև Հայաստանի շատ պետական մարմիններ և հասարակական կազմակերպություններ: Դեսպանությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում Թեհրանի և նահանգային առևտրի պալատներում ու այլ կառույցներում: Այդ ուղղությամբ բավականաչափ աշխատանք են կատարում նաև իրանական կառույցները, այդ թվում Հայաստանում Իրանի դեսպանությունը: Բոլոր դեպքերում այս ուղղությամբ անելիքները չափազանց շատ են:

-Վերջին մի քանի տարիների ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի կառավարման համակարգի` նախագահականից խորհրդարանականի փոփոխության գործընթացը: Վերջին օրերին տեղի ունեցավ նաև նոր նախագահի` Արմեն Սարգսյանի ընտրությունը խորհրդարանի կողմից: Սակայն վարչապետի ընտրությունը տեղի կունենա ապրիլին, և այդպիսով ի՞նչ կարող եք ասել սպասվող փոփոխությունների մասին։

-Հայաստանում տեղի են ունեցել սահմանադրական լուրջ փոփոխություններ, որոնք կառավարման համակարգը նախագահականից վերափոխել են խորհրդարանականի: Այս հիմնարար փոփոխություններն ընթացքի մեջ են: Նախկինում Հանրապետության նախագահն ընտրվում էր ժողովրդի կողմից՝ ուղղակի քվեարկության միջոցով: Այսօր գործող կարգի համաձայն՝ նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից: Ինչպես նշեցիք, Հանրապետության նախագահն արդեն ընտրվել է, և մոտ մեկ ամսվա ընթացքում խորհրդարանի կողմից կընտրվի նաև վարչապետն, ու կձևավորվի կառավարությունը: Ինչ վերաբերում է առաջիկա զարգացումներին, հավատում եմ, որ կառավարման նոր համակարգի պայմաններում մենք ականատես կլինենք հետևողական և արդյունավետ բարեփոխումների:

-Հարավային Կովկասի տարածաշրջանի կարևոր հարցերից մեկը Ղարաբաղի խնդիրն է և հակամարտող կողմերից յուրաքանչյուրը տարբեր առիթներով հակամարտության պատճառների վերաբերյալ բացատրություններ է ներկայացրել և մյուս կողմին մեղադրել բախումների հրահրման համար: Այս հարցում առկա խոսակցություններից և քննարկումներից բացի անցած օրերին Ադրբեջանի Հանրապետությունը Խոջալուի տարելիցի կապակցությամբ Հայաստանին մեղադրել է ոճրագործության մեջ: Ձեր տեսակետն այս հարցում ինչպիսի՞ն է:

-Ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրները հայտնի են միջազգային հանրությանը: Հասկանալի է, որ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումներն այդ հարցի շուրջ սկզբունքորեն տարբերվում են: Հարցի խաղաղ կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահ երկրներն են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Մեր կարծիքով Իրանի տեսակետն այդ հակամարտության կապակցությամբ ընդհանուր առմամբ հավասարակշռված է, որն, անշուշտ, զսպող գործոն է տարածաշրջանային կայունության առումով:

Մի հանգամանք ևս. բարձր գնահատելով միջազգային հանրության ջանքերն այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կապակցությամբ՝ այնուամենայնիվ կուզենայի նշել, որ շատ հաճախ տարբեր երկրներում մասնագետները, փորձագետները, ԶԼՄ ներկայացուցիչները և նույնիսկ պետական կառույցները չեն խորանում հակամարտության ծագման պատճառների, ինչպես նաև ներկա իրավիճակի ու ընթացիկ զարգացումների մեջ: Այդ իմաստով հարկ եմ համարում որոշակի տեղեկատվություն տալ: Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի Հանրապետության կազմում չի եղել: Իսկ Խորհրդային ժամանակաշրջանում Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության կազմի մեջ, որպես ինքնավար մարզ, մտցվել է առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու, Ստալինի միջամտությամբ: Այն պահին, երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր, Հայաստանը և Ադրբեջանը դարձան անկախ պետություններ, և համաձայն Խորհրդային սահմանադրության պահանջների՝ Ղարաբաղը դուրս եկավ Ադրբեջանի կազմից: Այս խաղաղ իրավական գործընթացին հետևած ռազմական գործողությունները և այսօրվա վիճակը բոլորին հայտնի է:

Ես կուզենայի, որ օտարերկրյա լրատվամիջոցներում Ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառների, խնդրի արդարացի լուծման մասին խոր վերլուծություններ և գործնական տեսակետներ ավելի շատ լինեն, որովհետև հակամարտության կողմերի նկատմամբ չեզոք և համահարթեցված մոտեցումները և սոսկ խաղաղության կոչերը բավական չեն խնդրի իրապես արդարացի լուծմանը հասնելու համար:

Ինչ վերաբերում է Խոջալուի վերաբերյալ Ձեր հարցին, կուզենայի այդ կապակցությամբ հիշեցնել ս.թ. հունվարին ԵԽԽՎ–ում ադրբեջանական պատվիրակության անդամներից մեկի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած հարցադրման վերաբերյալ վերջինիս պատասխանը, որտեղ ՀՀ նախագահը հիշեցրեց Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի խոսքերը: Ըստ վերջինիս՝ Խոջալուի դեպքերի հետ կապված միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցրել ադրբեջանական երկու քաղաքական ուժեր, և խնդիրը վերագրվել է իրենց ներքին հակասություններին:

Այս պահին չեմ անդրադառնում ադրբեջանական մի շարք քաղաքներում (Բաքու, Սումգայիթ և այլն) տեղի ունեցած արյունալի իրադարձություններին: Բոլոր այդ իրադարձությունների մասին բազմաթիվ հրապարակումներ և մեկնաբանություններ են եղել, որոնք հասանելի են յուրաքանչյուրին:

Ինչևէ, ավելի նպատակահարմար կլիներ հակամարտող կողմերի, միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ջանքերն ուղղել հակամարտության շուտափույթ կարգավորմանը և տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:

-Եվ վերջում` Հայաստանի և Իրանի հարաբերությունների ապագան ինչպե՞ս եք գնահատում:

-Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները կարևոր և առաջնահերթ տեղ ունեն: Վստահ եմ, որ նույնը կարելի է պնդել Իրանի համար: Նաև կարծում եմ, որ այս հարաբերությունները կայուն են ու հարատև, դրանք պայմանավորված չեն երրորդ երկրների հետ ունեցած հարաբերություններով:

Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցում լավատես եմ, և հավատում եմ, որ մեզ սպասվում են առաջընթացի տարիներ:




Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային...

14:06

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

13:55

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Մանրամասներ

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել....

13:44

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

13:26

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական հացահատիկ

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական...

13:05

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան...

10:22

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման կետերում

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման...

10:03

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ Քոչարյան

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ...

09:27

Իրանի նոր գերագույն առաջնորդի ազգանունը կմնա Խամենեի

Իրանի նոր գերագույն առաջնորդի ազգանունը կմնա Խամենեի

09:04

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44