ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին հարգանքի տուրք մատուցեցին 2011 թ. Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարերին:
ԱԻ փոխնախարար Դ. Կարապետյանն իր ելույթում մասնավորապես ասաց.
- Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Տոհոկուի 2011 թ.-ի երկրաշարժի և ցունամիի զոհերին խորհրդանշական վայրում` Սպիտակ քաղաքում, որի բնակիչները տեսել են 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժի հետևանքները, ինչպես նաև Ճապոնիայի ժողովրդի աջակցությունը Սպիտակի երկրաշարժի ծանր օրերին: Ճապոնիան այսօր էլ Հայաստանի կողքին է` հանդիսանալով աղետների ռիսկերի նվազեցման ու աղետներին արձագանքման կարողությունների զարգացման հարցերում մեր միջազգային կարևորագույն գործընկերներից մեկը:
Դեսպան Տագուչին, կարևորելով աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ հայ-ճապոնական համագործակցությունը, նշեց.
- Գոհունակությամբ կարող ենք փաստել, որ աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ հայ-ճապոնական համագործակցությունն ընդլայնվում է: Անցյալի աղետներից քաղված լավագույն դասը աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ արդյունավետ ծրագրերի իրականացումն է:
Նշենք, որ 2011 թ. մարտի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:46-ին Խաղաղ օվկիանոսում` Տոկիոյից 231 կմ հյուսիս-արևելք, տեղի ունեցավ 9 մագնիտուդով երկրաշարժ: Մասնագետների կարծիքով` այդ երկրաշարժը հզորությամբ աշխարհում հինգերորդն էր (1900 թ. ի վեր) և հզորագույնը Ճապոնիայում երբևէ տեղի ունեցածներից: Երկրաշարժից հետո մեկ ժամվա ընթացքում ցունամիի հսկայական ալիքները ողողում էին Ճապոնիայի ափերը` իրենց ճանապարհին սրբելով պատահած ամեն ինչ` մեքենաներ, նավեր ու գնացքներ, քանդելով շինությունները, ճանապարհներն ու կամուրջները: Երկրաշարժը դարձավ նաև «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում վթարի պատճառ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, հարյուր-հազարավորները մնացին անօթևան:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44