Լիբանան պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 12-ի երեկոյան մասնակցել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի անունից ՀՀ վարչապետի պատվին տրված պաշտոնական ընթրիքին, որին ներկա են եղել նաև Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում նշել է.
«Լիբանանի Հանրապետության հարգարժան պարոն վարչապետ, հարգելի՛ ներկաներ,
Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել պարոն Հարիրիին Լիբանան պաշտոնական այցի՝ ինձ ուղղված հրավերի և ջերմ ընդունելության համար։
Բոլորիս է հայտնի, որ հայ-լիբանանյան կապերն ու հարաբերությունները միշտ եղել են յուրահատուկ, ինչը պայմանավորված է մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններով: Վստահաբար այստեղ իր առանցքային և գնահատելի դերն ունի լիբանանահայ համայնքը՝ իր խաղաղ և ստեղծագործ վարքով։
Անցած տարիների փորձը միայն հաստատում է թե՛ երկկողմ, թե՛ միջազգային ասպարեզներում հայ-լիբանանյան փոխգործակցության համահունչ լինելը: Մեզ միայն մնում է երկուստեք ապահովել դրա հետագա խորացմանը, մեր ընդհանուր արժեքների պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերի շարունակականությունը:
Ներկայումս մեզ անհրաժեշտ է առավել զարգացնել և ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը:
Լիահույս եմ, որ այս օրերին մեր կողմից քննարկված հարցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ժամանակներս կյանքի կկոչվեն և նոր թափ ու որակ կհաղորդեն հայ և լիբանանցի ժողովուրդների բազմաբովանդակ փոխգործակցության խորացմանը:
Հետևելով վերջին տարիներին տարածաշրջանում և Լիբանանի անմիջական հարևանությամբ ծավալվող ողբերգական և ցավալի իրադարձություններին՝ ուզում եմ ընդգծել Հայաստանի՝ բարեկամ Լիբանանին սատար կանգնելու պատրաստակամությունը և հույս հայտնել, որ դարերի իմաստություն ու հայրենասիրական արժեքներ կրող լիբանանցի ժողովուրդը պատվով և իրեն հատուկ համախմբվածությամբ կդիմագրավի բոլոր մարտահրավերները, կպահպանի երկրի հավասարակշիռ կեցվածքը և բնականոն զարգացումը:
Մեծարգո՛ պարոն վարչապետ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լիբանանի ժողովրդին` խաղաղություն, կայունություն և հետագա տնտեսական բարգավաճում:
Կեցցե՛ Լիբանանը և կեցցե՛ հայ-լիբանանյան բարեկամությունը»:
13:19
13:04
12:46
12:16
12:02
12:02
11:48
11:33
21:57
20:35
18:54
18:09
17:45
17:21
17:05
16:48
16:32
16:13
15:55
15:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47