Ինչպե՞ս կառավարել առողջ բիզնես, մրցակցային դաշտում հանդես գալ ճկուն գաղափարներով, արձանագրել հաջողություն եւ շարունակաբար պահպանել առաջատարի դիրքերը: Ի՞նչ հմտությունների պետք է տիրապետի մենեջմենթով զբաղվել ցանկացողը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կառավարման եւ սպասարկման մշակույթը շարունակում է դիտարկվել որպես փորձի փոխանակման համար հաջող օրինակ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են «1-ին բիզնես դպրոց» նախագծի ուսանողները՝ մարդիկ, ովքեր արդեն ունեն մասնագիտություն, սակայն հետաքրքրված են բիզնես գործունեությամբ եւ փորձագիտական հարուստ գիտելիք են ստանում 2015 թվականին ստեղծված, մասնագիտական առաջին հարթակում: Հայաստանի եւ միջազգային փորձագետների անցած ճանապարհն ուսումնասիրող ուսանողներն ապագայում կարող են սեփական բիզնեսը ստեղծել կամ զբաղվել մենեջմենթով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում, ուսանողներն ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը, ծանոթացել ընկերության կառավարման մշակույթին, նորարարությունների խթանման մարքեթինգային քայլերին եւ շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին:
«Բիզնեսի հաջողությունն սկսվում է կառավարման մոդելի ընտրությունից: Կարեւոր են ոչ միայն նոր գաղափարները, մարքեթինգային ճկուն լուծումները, ճիշտ հաշվարկները, ռիսկերն ու հաջողությունները կանխատեսելն ու վերլուծելը, այլեւ պատասխանատու մոտեցումն ու սպասարկման քաղաքակիրթ մշակույթը: Մրցակցային մեր առավելությունն այդ ամենի հանրագումարի արդյունք է», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ընկերության գլխավոր տնօրենի հետ հանդիպումն ավարտվել է ինտերակտիվ քննարկման մթնոլորտում:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33