Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ՀՀ չորրորդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը մարտի 12-ին Նյու Յորքում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակում հանդիպել է հայ համայնքի երիտասարդ մասնագետների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ելույթում Արմեն Սարգսյանը նշել է, որ պատերազմի, ֆինանսական անհաջողությունների և սոցիալական դժվարությունների ժամանակաշրջանից հետո Հայաստանը պատրաստ է հասնել «փոքր հանրապետություն, բայց գլոբալ ազգ» երազանքին:
Անդրադառնալով սփյուռքի ներգրավվածությանը հայրենիքում տեղի ունեցող գործընթացներին՝ Սարգսյանն ասել է. «Դուք պետք է պահեք անձնագիրը ձեր հոգում և հավատաք, որ այդ երկրի քաղաքացին եք: Դուք պետք է հավատաք, որ հայաստանցի եք և Հայաստանը պետք է հավատա, որ դուք հայ եք: Հայաստանը պետք է լինի ձեր հայրենիքը և պետք է հոգ տանի ձեր մասին»:
Նա կարևորել է արցախյան պատերազմում տոնած հաղթանակը՝ նշելով, որ հարյուրավոր տարիներ անց հայերը ցույց տվեցին, որ կարող են լինել հաղթանակող:
Սարգսյանը նշել է, որ Հայաստանը յուրօրինակ երկիր է, ով համագործակցում է թե ԵԱՏՄ, թե ԵՄ հետ: «Մենք միակ երկիրն ենք, որը լավ հարաբերություններ ունի թե Եվրամիության, թե Եվրասիայի հետ: Սա ֆանտաստիկ հնարավորություն է: Մենք պետք է խելացի գտնվենք օգտվելու այդ հնարավորությունից»,- ասել է ՀՀ նորընտիր նախագահը՝ հավելելով, որ «Հայաստանը պետք է ընկերներ ունենա ամենուր»:
Նա կարևորել է Հայաստանում տարբեր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ դա ոչ միայն կառավարման կամ օրենքներ ընդունելու հարց է, այլ պատասխանատու քաղաքացիներ զարգացնելու անհրաժեշտություն: «Դա է առաջընթացի ճանապարհը, և նախագահը պետք է օգտագործի իր լիազորությունները հանուն այդ գաղափարի: Նախագահը պետք է ճիշտ օրինակ լինի քաղաքացիների համար»,- ասել է նա:
Արմեն Սարգսյանն Ազգային ժողովում ՀՀ նախագահ է ընտրվել մարտի 2-ին, նա իր լիազորությունները կստանձնի ԱԺ հատուկ նիստում ապրիլի 9-ին:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33