«Միսս ԱՊՀ» և «Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթների հիմնադիր և կազմակերպիչ, «Nairi Travel» տուրիստական գործակալության տնօրեն Նաիրի Մնացականյանն արժանացել է «Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի» շքանշանի: Հանրային մրցանակների եւ կոչումների շնորհման միջազգային կոմիտեն բարձր է գնահատել Նաիրի Մնացականյանի ղեկավարած կառույցի գործունեությունը և անձնական ներդրումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության սոցիալ-տնտեսական զարգացման և մշակույթի տարածման գործում: Շքանշանը տրվել է հաշվի առնելով «Միսս ԱՊՀ» և «Թոփ մոդել ԱՊՀ» մրցույթների հիմնադրի բացառիկ մասնագիտական նվաճումները, անվերապահ հեղինակությունը, պրոֆեսիոնալիզմը՝ որպես կազմակերպիչ ու ղեկավար: Նշենք, որ շքանշանակիրների փառաբանման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Մոսկվայում, այս տարվա օգոստոսի 19-ին: Տեղեկացնենք, որ նախորդ տարի Նաիրի Մնացականյանի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվել էր երկու բացառիկ ՝ «Միսս ԱՊՀ-2017» և «Թոփ մոդել ԱՊՀ-2017» մրցույթ: Ըստ մասնակից երկրների միջև ունեցած պայմանավորվածության՝ այդ մրցույթների եզրափակչի մշտական անցկացման վայր է ընտրվել Հայաստանն, ու ստուգատեսի ամփոփիչ փուլն ամեն տարի անցկացվելու է Երևանում: Մրցույթների նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության և նորաձևության ասպարեզում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներ աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, զբաղեցնելով առաջնային դերեր տվյալ ոլորտում, ինչպես նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտում: Միջազգային ստուգատեսի նպատակներից էր նաև ներկայացնել հայկական արտադրության ապրանքանիշերը, ծառայությունները, և ՀՀ շուկայում գործող ընկերությունները՝ ԱՊՀ երկրների մասշտաբով, ինչպես նաև ՀՀ-ում զբոսաշրջության զարգացումը: Այժմ ևս արդեն ընթանում են «Միսս ԱՊՀ-2018» մրցույթի եզրափակիչ փուլի անցկացման նախապատրաստական աշխատանքները: Նշենք, որ եզրափակիչ փուլը կանցկացվի այս տարվա հունիսին Երևանում: Կազմակերպիչները վստահ են, որ նման միջազգային ծրագիրը կնպաստի համաշխարհային շուկայում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն ու խթանմանը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33