Առաջին ալիքով հեռարձակվող «Լավ երեկո» հաղորդումը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում: Համացանցում շահարկվում էին սկզբում «Միսս Արմենիա» մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանին վերաբերող հատվածը, իսկ այնուհետև «Արդարության հետքերով» խորագրում անդրադարձ էր կատարվել «Աբովյան» ՔԿՀ դատապարտյալներին: Այս մասին բացասական դիրքորոշում էր հայտնել նաև ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Արմենպրես լայֆ»-ի փոխանցմամբ՝ հաղորդավար, երգիչ Արամ MP3-ն գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, հայտնելով որ նմանատիպ աղմուկ կբարձրանար նրանց վերջին հաղորդումից հետո: Նա հայտնել է հաղորդման ձևաչափից որոշ մանրամասներ: Ըստ նրա՝ հաղորդման հարցերը հյուրերին տրվում են նախապես, սակայն մոնտաժի իրավունքը պատկանում է հաղորդման ստեղծագործական թիմին:
«Երբեք որևէ մեկին ոչինչ չենք խոստանում, քանի որ հաղորդման իմպրովիզացիոն բնույթն ու սպոնտանությունը հենց հաղորդման հանգույցն են ու հաջողության գրավականը: Մենք մեծապես հարգում ենք բացառապես մեր բոլոր հյուրերին՝ անկախ հաղորդման հումորային ձևաչափից: Մեզնից որևէ մեկը եթերում միտում չի ունեցել երբևէ որևէ մեկին նեղացնելու: Եթե ստեղծվել է նման թյուր կարծիք, կամ մեր հաղորդումը դիտարկվել է այդպես, ապա վստահ եմ, որ գոնե այս տողերից հետո մարդիկ կհասկանան՝ դա այդպես չէ: Հուսանք՝ ըմբռնումով ու ներողամտորեն կմոտենաք: Մենք սիրում ենք մեր հանդիսատեսին ու պատրաստում ենք հաղորդում Ձեր ժամանցը հետաքրքիր դարձնելու համար:
Ուզում եմ վստահեցնել, որ թե վերջին հաղորդման ընթացքում, և թե նախորդ հաղորդումներում ես և հաղորդման ստեղծագործական կազմը միտում չենք ունեցել վիրավորելու որևէ մեկին»,- եզրափակել է Արամ MP3-ը:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44