Այս տարի, իսկապես ցրտահարության վտանգ կա: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Շատ ցավալի կլինի, եթե ցրտահարություն լինի: Դեռ 15 օր առաջ մենք զգուշացրել ենք, որ գյուղացիները ծխակույտերը պատրաստեն՝ հնարավոր ցրտահարությանը պատրաստ լինելու համար: Մեզնից հետո գյուղնախարարությունը եւս հասկացավ եւ հայտարարեց այդ մասին: Կարծում եմ՝ կխուսափենք ցրտահարությունից, բայց իրոք, տարին ռիսկային է: Պրակտիկան ցույց է տալիս, որ հատկապես ծիրանենիների դեպքում 4-5 տարին մեկ բերքի անկում ենք ունենում: Կարծես թե բնությունը ստիպում է՝ ծառը հանգստանա»,-ասաց Բերբերյանը:
Նա նշեց, որ մնացած մշակաբույսերի համար նման խնդիր չեն տեսնում. «Խնդիրը հիմնականում ոռոգման համակարգում է, թող բարի լինեն ջուրը հասցնեն գյուղացուն: Պատահական մարդիկ ջրի վրա հողմաղացներ են աշխատեցնում ու գումար աշխատում: Ախուրյանի ջրամբարում ձմռանը ջրի պահուստը պետք է լիներ 40 մլն խմ, փաստացի 14 մլն է եղել: Գյուղացին էներգետիկներին չի ների, որ իր ջուրն օգտագործեն իրենց չար նպատակներով»,-ընդգծեց ՀԿ ղեկավարը:
Ինչ վերաբերում է երաշտի հավանականությանը, Բերբերյանը նկատեց, որ փետրվարի տեղումները փարատեցին մտահոգությունները, թե ջրի պակաս կլինի:
«Եթե ձնհալը հարթ անցնի, իսկ շեշտակի տաքացումը բերելու է շատ լավ ձնհալի, ապա խնդիր չի լինի: Թող բարի լինեն ջրատարները մաքուր պահեն եւ ջրամբարները կլցվեն: Այսօրվա ձյան ծածկույթը բավարար է ջրամբարները լցնելու համար: Եթե ջրամբարները չլցվեն, դա թամբալության հետեւանք է լինելու»,-ասաց նա:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44