Առցանց սոցիալական ծառայություններ մատուցելու գործընթացն ընդլայնվում է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը` ամփոփելով վերջին վեց ամսվա կատարված աշխատանքները:
«Ինչպես գիտեք, հնարավորություն էր ստեղծվել առաջին, երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար դիմել առցանց: Այս ընթացքում 54 հազարից 32 հազարը դիմել է առցանց: Այժմ ընդլայնել ենք գործընթացը, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան նպաստի համար ևս կարելի է դիմել առցանց, գործիքակազմը ներդրված է www.epension.am կայքում»,-ասաց Հովհաննես Սահակյանը:
Նա տեղեկացրեց, որ մարտի 1-ի դրությամբ առցանց կարելի է դիմել ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ նշանակելու, խնամքի նպաստի իրավունքը վերականգնելու, թաղման նպաստը ստանալու համար:
«Սա մեր որդեգրած քաղաքականությունն է: Ինչպես գիտեք, կառավարության գերակա ուղղությունը առցանց մատուցվող ծառայությունների թիվն ավելացնելն է: Առաջիկայում ևս կունենանք առցանց մատուցվող ծառայություններ: Այստեղ կարևոր է, որ մյուս պետական մարմինները ևս ունենան էլեկտրոնային շտեմարան գործընթացն արագ կազմակերպելու համար»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքով՝ նոր գործիքակազմ ևս դրված է, ըստ որի, քաղաքացիների կացության ակտերի գրանցման գրասենյակներում ծննդյան վկայականը ստանալու ժամանակ տեղում կարող են լրացնել ծննդյան միանվագ նպաստ ստանալու դիմումը: Այսինքն` մեկ վայր այցելեով` լրացվում է երկու դիմում, և քաղաքացին ստանում է համապատասխան ծառայությունը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33