Թուրքիայի մեջլիսում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացը սկսել է իր ազդեցությունն ունենալ օրենսդիր մարմնի հանձնաժողովների աշխատանքի վրա:
Ինչպես հաղորդում է թուրքական Gazete Duvar լրատվամիջոցը, պատգամավորներ Նուրսել Այդողանի, Ահմեթ Յըլդըրըմի և Իբրահիմ Այհանի՝ պատգամավորական մանդատից զրկվելուց հետո քրդամետ կուսակցության անդամների թիվը մեջլիսի բյուջետային հարցերով հանձնաժողովում նվազել է 3-ի (Գարո Փայլան, Էրթուղրուլ Քյուրքչյու, Բեդիա Օզգյոքչե Էրթան): Ընդ որում, հեռացած պատգամավորների փոխարեն տեղեր են հատկացվել «Ազգայնական շարժում» կուսակցությանը:
Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, ով բյուջետային հանձնաժողովի անդամ է, իր դժգոհությունն է հայտնել հանձնաժողովում անդամակցելու իրենց իրավունքը ազգայնականներին փոխանցելու փաստի առնչությամբ: Հանձնաժողովի աշխատանքների ժամանակ նա ընդգծել է, որ Ահմեթ Յըլդըրըմը՝ խորհրդարանական խմբակցության իրենց նախկին ղեկավարը, ով հանձնաժողովում 1,5 տարի աշխատել էր, 15 օր առաջ զրկվեց մանդատից Էրդողանին «փադիշահ թափթփուկ» անվանելու համար: Նա հիշել է նաև հանձնաժողովում գտնվող Իբրահիմ Այհանին, ով ընդամենը սոցիալական ցանցում գրառման պատճառով զրկվեց մանդատից, քանի որ այդ գրառումը համարվեց «ահաբեկչության քարոզչություն»:
«Մենք այստեղ ժողովրդի կամքն ենք ներկայացնում: Եթե դուք ժողովրդի մի մասի կամքը ներկայացնող պատգամավորներին այսպիսի շինծու հիմնավորումներով զրկում եք պատգամավորությունից, ապա իմացեք, որ մի օր էլ նույնը տեղի կունենա ձեր պատգամավորների հետ»,- ասել է նա:
Դիմելով հանձնաժողովի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկայացնող նախագահին, նա հեգնել է՝ ասելով, թե պարզապես հիացած է այն փաստով, թե ինչ արագությամբ են հանվել իրենց պատգամավորների անունները կրող ցուցանակները:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը 2015 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մեջլիսում ուներ 59 պատգամավորական մանդատ, այժմ ունի ընդամենը 50 պատգամավոր: Հարուցված տարբեր դատական գործերից հետո պատգամավորական մանդատներից զրկվել են Ֆիգեն Յուքսեքդաղը, Ֆերհան Էնջյուն, Լեյլա Զանան, Բեսիմե Քոնջան, Թուղբա Հեզերը, Ֆայսալ Սարըյըլդըզը, Նուրսել Այդողանը, Իբրահիմ Այհանը, Ահմեթ Յըլդըրըմը:
11:41
11:27
11:04
10:45
10:33
10:15
09:56
09:43
09:32
09:15
09:01
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02