Հորինված արդարացումների և անհիմն մեղադրանքների հիման վրա Դամասկոսի դեմ ԱՄՆ-ի կողմից ուժի ցանկացած կիրառում, ինչպես դա տեղի ունեցավ անցած տարվա ապրիլին, անթույլատրելի է: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախարարական հանդիպման արդյունքներով, հաղորդում է ТАСС-ը:
«Հիշեցնում ենք, որ հորինված արդարացումների հիման վրա Դամասկոսի դեմ ուժի ցանկացած կիրառում անթույլատրելի է: Վերջերս հնչած Սիրիայի, այդ թվում՝ Դամասկոսի ուղղությամբ միակողմանի ռազմական հարվածների իրականացման սպառնալիքներն անընդունելի են և անթույլատրելի: Այդ մասին հստակ հայտարարվել է ամերիկյան ներկայացուցիչներին դիվանագիտական և ռազմական կապի միջոցներով»,- ասել է նա:
Մարտի 12-ին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է կրկին հարված հասցնել Սիրիայի ուղղությամբ, եթե ՄԱԿ-ը չկարողանա Արևելյան Ղուտայի շրջանում հրադադարի հասնել:
Իր հերթին՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամն ունի միայն քաղաքական լուծում:
«Մենք համատեղ ջանքերով փորձում ենք սիրիական ճգնաժամին քաղաքական լուծում տալ: Անհրաժեշտ է շարունակել այդ գործընթացում ջանքերի սերտ համակարգումը: Սիրիական ճգնաժամն ունի միայն քաղաքական լուծում»,- ասել է նա:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55