Ի պատասխան 2017թ. դեկտեմբեր ամսվա Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության պատվիրակության Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք կազմակերպությունների աշխատանքային այցին, մարտի 15-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանն ու Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանն աշխատանքային այցով ժամանել են Արցախ: Այս մասին հայտնում են ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամլո ծառայությունից:
Պատվիրակությանը ընդունել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը: Նախարարը ողջունելով հայաստանյան գործընկերներին՝ շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության համար. «Մենք միշտ բարձր ենք գնահատում ձեզ հետ համագործակցությունը, և այսօր արդեն Արցախում մենք կփորձենք ներկայացնել ձեզ ինչ ենք արել մեր վերջին հանդիպումից հետո և նախանշենք հետագա անելիքները առաջիկա ամիսներին: Կփորձենք ներկայացնել ձեզ նաև օրինագծերի փաթեթը, որը որ մենք ներկայացրել ենք կառավարության քննարմանը, կցանկանայինք լսել նաև օրինագծերի մասով Հայաստանում կատարված աշխատանքների փորձը»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանն պաշտոնը ստանձնելուց հետո առաջին աշխատանքային այցն է կատարում Արցախ, այնինչ նրա հետ համագործակցությունը տարիների պատմություն ունի. «Մենք Արցախի հետ համագործակցում ենք արդեն երկար տարիներ, դեռևս 2009թ. տարրաբնույթ տեխնոլոգիական ոլորտի ծրագրեր ենք իրականացնում և եղել է շփումը տեղի երիտասարդության հետ, ինֆորմատիկա ուսուցիչների հետ: Այսօր շատ ուրախալի է, որ նախարարության կողմից կա նախաձեռնություն հզորացնել, զարգացնել ոլորտը և Հայասատանի փորձը բերել դեպի Արցախ, այն է կրթություն - բիզնես կապի շնորհիվ նպաստեղ աշխատատեղերի ստեղծմանը, արտագաղթի կանխմանը ու նաև հնարավորությունների ուղղորդմանը դեպի Արցախ»,- ասել է Ա. Եղոյանը:
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը փորձելով համեմատել Արցախում ՏՏ ոլորտի զարգացման առաջին տարիներն ու ներկան հայտնեց. «Եթե 2-3 տարի առաջ Արցախում շատ քչերն էին հավատում, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաները կարող են դառնալ իրականություն այսօր արդեն կարող ենք նշել, որ առաջին քայլերն շատ հաջող են իրականանում: Մենք ունենք արտասահմանյան կապիտալով ստեղծված կազմակերպություններ, որտեղ որ աշխատում են եռեսունից ավել մասնագետներ և դա ոգևորում է ոչ միայն Կառավարությանը այլ նաև երիտասարդ սերնդին, որ Արցախում կարելի է ապրել, աշխատել, ստանալ շատ բարձր աշխատավարձ և զբաղվել ինտելեկտուալ աշխատանքով»:
Պատվիրակության այցի հաջորդ կանգառն Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն էր:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55