Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հարավային Կովկասում է: Նրա օրակարգում պայթյունավտանգ տարածաշրջանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաշտեցման խթանումն է, գրում է Deutsche Welle-ն:
Որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր՝ Գերմանիայի խնդիրն է փորձել նոր թափ հաղորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ ապրիլին Լեռնային Ղարաբաղի սառած հակամարտության բռնկումից հետո: Խնդիրը ներկայիս հրադադարն ամրապնդելն է, վստահության կառուցման ուղղությամբ քայլերն ավելացնելը և խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսելը՝ աշխարհի ամենադժվարլուծելի հակամարտություններից մեկը կարգավորելու համար:
Հակամարտությունը պարբերաբար ակտիվացել է տարիների ընթացքում, բայց վերջին տարիներին զգալի չափով զենքի ձեռքբերումը մտահոգություն է առաջացրել, որ դյուրաբորբոք այս տարածաշրջանը կարող է դուրս գալ վերահսկողությունից:
Նավթով հարուստ Ադրբեջանն օգտագործել է նավթի բարձր գները ռազմական ծախսերը մեծացնելու համար՝ գնելով միլիարդավոր դոլարների զենք: Ժամանակ առ ժամանակ անգամ Ադրբեջանի պաշտպանության բյուջեն գերազանցել է Հայաստանի ողջ բյուջեն, չնայած Հայաստանը նույնպես ավելացրել է ռազմական հնարավորությունները: Հակամարտության ներկայիս և 1994 թվականի փուլերի տարբերությունն այն է, որ երկու կողմերն ունեն շատ ավելի մահաբեր և նորագույն զենքեր, գրում է կայքը:
Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, և երկու կողմերին էլ զենք է տրամադրում, բայց ավելի մոտ է Հայաստանի հետ, որի հետ հավաքական անվտանգության պայմանագիր ունի, նաև՝ Գյումրիում ռազմաբազա:
Թուրքիան, իր հերթին, խոստացել է Բաքվի կողքին լինել «մինչև այն չվերադարձնի իր բոլոր տարածքները», և 1990-ականներին փակել է Հայաստանի հետ սահմանը՝ հակամարտության պատճառով:
DW-ն գրում է, որ տարածաշրջանում Գերմանիայի դիվանագիտական ջանքերը բարդացնում է Հայոց ցեղասպանության մասին այս ամիս Բունդեսթագի ընդունած բանաձևը՝ քայլ, որը լարվածություն է առաջացրել Բեռլինի և Անկարայի միջև:
Անուղղակիորեն բանաձևը բարդացնում է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ակտիվացնելու Գերմանիայի դիվանագիտական ջանքերը:
Անգամ Շտայնմայերը, ով աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, բայց ներկա չի եղել Բունդեսթագում քվեարկությանը, նախազգուշացրել է, որ բանաձևն ի վերջո Թուրքիայի և Հայաստանի միջև հաշտեցումն է՛լ ավելի կբարդացնի: «Ես կարծում եմ՝ խելամիտ չէ վտանգել այս չափազանց զգայուն գործընթացը դրսից»,-դեռ մայիսին նախազգուշացրել է Շտայնմայերը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Գերմանիան կոչ է արել Թուրքիային և Հայաստանին քննարկումներ անցկացնել 1915 թվականի դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև հարաբերությունները կարգավորելու համար վերսկսել դիվանագիտական ջանքերը: Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու նախկին ջանքերը տապալվեցին, երբ Անկարան Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման և սահմանը բացելու համար պայման սահմանեց Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, գրում է կայքը:
Tert.am
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55