Եվրոպան ստեղծվել է համագործակցային սկզբունքների հիման վրա, որոնք կիրառվում են թե իր սահմանների ներսում, թե հարևանների հետ հարաբերություններում: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության հնարավորություններին և այդ գործընթացում Հայաստանի դերին: Նա նաև ներկայացրեց ԵՄ համագործակցային քաղաքականությունը: «Մենք ցանկանում ենք պահպանել դա որպես մեր քաղաքականության առանցքային սկզբունք»,-ասաց Սվիտալսկին:
Նա շեշտեց, որ ԵՄ-ն աշխարհի ցանկացած կետում տարածաշրջանային ինտեգրացիայի կողմնակից է, սակայն նրա աջակցությունը հիմնված է մասնակից երկրների ազատ ընտրության և միջազգային իրավունքը հարգելու սկզբունքների վրա, ինչը ներառում է նաև միջազգային սահմանները հարգելը:
«ԵՄ և ԵԱՏՄ միջև հարաբերությունների զարգացումը մնում է որպես երկարաժամկետ հեռանկար և կախված է անդամ պետությունների քաղաքական դիրքորոշումից»,-ասաց Սվիտալսկին՝ միաժամանակ նշելով, որ Եվրոպական միությունը պատրաստ է քննարկելու ԵԱՏՄ-ի հետ հնարավոր ներգրավվածությունը՝ խորհրդակցելով անդամ պետությունների հետ և Մինսկի համաձայնագիրը կյանքի կոչելուն զուգահեռ: «Ռուսաստանից ակնկալում ենք կառուցողական քայլեր՝ մեզ հետ առևտրային հարաբերություններում առավել բաց լինելուն ուղղված»,-ասաց նա՝ որպես օրինակ բերելով ՌԴ՝ ԱՀԿ պարտավորությունների կատարման հարցը. «Սրանք նախապայմաններ են ԵԱՏՄ հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու համար»:
Այնուամենայնիվ, Սվիտալսկին ասաց, որ ԵՄ-ն տեխնիկական մակարդակով շփումներ է պահպանում Եվրասիական տնտեսական միության հետ, որին Հայաստանն անդամակցում է. «Մենք հուսով ենք, որ այդ կերպ կարող ենք լուծել գործնական խնդիրները և բարելավել, կարգավորել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տեխնիկական կանոնակարգերը, մաքսային գնահատումը»:
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44