Ռումինիայի բնակիչ Կոնստանտին Ռելյուն իր անունով տրված մահվան վկայականը չեղարկելու հարցով դիմել է դատարան, սակայն պարտվել է։ Դատարանը հրաժարվել է 63-ամյա տղամարդուն ողջ ճանաչել:
Ինչպես նշում է The Guardian-ը, չնայած, որ տղամարդը ողջ-առողջ հայտնվել է դատարանի դահլիճում, այնուհանդերձ՝ դատավորը դա բավարար ապացույց չի համարել մահվան վկայականի չեղարկման համար:
Ռելյուն պատմել է, որ աշխատելու նպատակով ավելի քան 10 տարի Թուրքիայում է եղել, ու այդ ընթացքում ընտանիքի հետ կապ չի հաստատել: Կինը, մտածելով, որ ամուսինը, հավանաբար, մահացել է, դիմել է համապատասխան մարմիններին ու Ռելյուի մահացած լինելու վերաբերյալ փաստաթուղթ ստացել: Այդ փաստաթուղթը նրան անհրաժեշտ էր ամուսնությունը չեղարկելու և նորից ամուսնանալու համար:
Ինքը՝ Ռելյուն, մեռած լինելու մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ Թուրքիայից հայրենիք է վերադարձել անձնագրի ժամկետը երկարացնելու նպատակով:
Սակայն օդանավակայանում նրան բռնել են միգրացիոն ծառայության աշխատակիցներն ու հայտնել, որ նա մահացել է 2003թ.:
Այժմ դատարանը հայցվորին ասել է, որ նա շատ է ուշացել ու ստիպված է պաշտոնապես մահացած մնալ:
«Փաստացի, ես պաշտոնապես մեռած եմ՝ չնայած, որ ողջ եմ: Եվ քանի որ ես մահացած եմ, չեմ կարող աշխատել ու եկամուտ ունենալ»,-բողոքել է ռումինացին:
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44